Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Հասարակություն

ՄԻՊ աշխատակազմը բողոքներից շուրջ 25%-ը ստացվել է ձմեռային զորակոչի ընթացքում, 16 %-ը՝ ամառային

2025 թվականի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի վարույթում առկա է ավելի քան 900 գրավոր և բանավոր դիմում-բողոք, այդ թվում՝  թեժ գծին ստացված հեռախոսազանգեր, աշխատակազմում քաղաքացիներին տրամադրված խորհրդատվություններ, հրապարակային հայտարարությունների հիման վրա Պաշտպանի նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգեր։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմից։

Իրականացվել է 22 մշտադիտարկման և արագ արձագանքման այց տարբեր զինվորական հաստատություններ, այդ թվում՝ զորամասեր, զինկոմիսարիատներ, զինվորական հոսպիտալներ, ռազմական ոստիկանության բաժիններ։
900 դիմում-բողոքներից 450-ը՝ թեժ գծի հեռախոսազանգեր և խորհրդատվություններն են, շուրջ 50 սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգերը:
Ստացված բողոքներից շուրջ 400-ը գրավոր բողոքներն են, որի 68 % Պաշտպանի աշխատակազմում քննարկման արդյունքում ստացել է լուծում, շուրջ 1% -ի պարագայում կայացվել է մարդու իրավունքների կամ ազատությունների խախատման առկայության մասին որոշում:
Դիմում-բողոքներով բարձրացվել են հարցեր, որոնք վերաբերում են զորակոչի շրջանակներում բժշկական հետազոտությունների և փորձաքննություների հետ կապված խնդիրներին, ծառայության ընթացքում առողջական խնդիրների կապակցությամբ պատշաճ բուժօգնություն ստանալուն, ԿՌԲՓԿ եզրակացությունների հետ անհամաձայնությանը, վարժական հավաքների ներգրավման հետ կապված խնդիրներին, բանակում բռնի գործողությունների և վատ վերաբերմունքի դեպքերին, սոցիալական իրավունքներին և այլն։
Ստացված բողոքներից շուրջ 25%-ը ստացվել է  ձմեռային զորակոչի ընթացքում, 16 %-ը՝ ամառային զորակոչի ընթացքում։
2025 թվականի ընթացքում ոլորտին վերաբերող մի շարք իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ Պաշտպանը ներկայացրել է դիրքորոշումներ, այդ թվում՝ բացասական, մանակցել դրանց մշակման և ընդունման գործընթացներին։
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման, արդյունավետ մեխանիզմների զարգացման, փորձի փոխանակման նպատակով Պաշտպանի աշխատակազմը համագործակցել է միջազգային և ներպետական մարմինների հետ։ 2025 թվականի նոյեմբերի 27-ին Երևանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և «ՄԱԿ Կանայք» (UN Women) կառույցի համագործակցությամբ տեղի է ունեցել բարձր մակարդակի միջազգային համաժողով՝ «Արդյունավետ պաշտպանություն և անվտանգություն. կանանց նշանակալի մասնակցության առաջխաղացում Հայաստանի զինված ուժերում և զինված ուժերից դուրս» խորագրով։