Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Հասարակություն

Ֆասթ Բանկի ակտիվների թիվը 2025-ին հատել է 1 մլրդ դոլարը

Օրերս կայացել է Ֆասթ Բանկի տարեկան ամփոփիչ տոնական միջոցառումը: Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանը տարեվերջյան միջոցառմանը խոսել է Ֆասթի 2025 թվականի առաջընթացի մասին․ «Այս տարի շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, հոկտեմբեր ամսին մեր ակտիվների թիվն անցավ 1 մլրդ դոլարը, որը կարևոր իրադարձություն էր մեր համար՝ ապահովելով 50 տոկոս աճ: Մեր պորտֆելն աճել է 45 տոկոսով՝ անցնելով 300 մլրդ դրամը: Եվ, իհարկե, շատ մեծ, ավելի մեծ տեմպերով աճում է մեր քարտերի թիվը, օնլայն օգտատերերի թիվը և մենք, իհարկե պլանավորել ենք նաև շատ ակտիվ աճ 2026 թվականին ու նաև մենք ունենք պլան առաջիկա մի քանի տարիների ընթացքում դառնալ Հայաստանի խոշոր 5 բանկերից մեկն ու լավագույն բանկը, իհարկե»: 

Ֆասթ Բանկը նպատակ ունի շարունակել կայուն զարգացումը և ամրապնդել դիրքերը բանկային համակարգում՝ այդ թվում ակտիվների ծավալով գերազանցելու 600 մլրդ դրամը։ 2025-ին նախորդ տարվա համեմատ Բանկը քառապատկել է վճարային քարտերի թիվը, եռապատկել մոբայլ օգտատերերի քանակը և վեցապատկել մոբայլ գործարքների ամսական ծավալը։ 

Նշենք, որ Ֆասթի աճը սահմանափակված չէ միայն տեղական շուկայով, մեծ հաջողություններ են գրանցվել նաև միջազգային հարթակում։ Ֆասթ Կրեդիտ UK-ը, արդեն 9 տարի գործունեություն ծավալելով Բրիտանիայի ֆինանսական շուկայում, ունի ավելի քան 90 000 սպասարկված հաճախորդ և 14 մասնաճյուղ, որից 10-ը Լոնդոնում, 4-ը՝ այլ քաղաքներում։ Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանը նշել է․ «Դիմել ենք լիցենզավորման Հնդկաստանում և՛ որպես վարկային կազմակերպություն, և՛ որպես վճարահաշվարկային համակարգ: Ասեմ նաև, որ այս տարի Մալթայում ստացանք ԻԵՄԱ-ի լիցենզիայի նախնական տրամադրում: ԻԵՄԱ-ի լիցենզիան գրեթե մինի բանկի լիցենզիա է, փաստացի գնում ենք ճանապարհով, որ ունենանք ապագայում բանկ նաև Եվրոպական միությունում»:

Հավելենք նաև, որ Բանկն ունի 1300-ից ավելի աշխատակից, այս տարվա ընթացքում բացվել է 3 նոր մասնաճյուղ, ևս 3-ը գտնվում են բացման փուլում։ Ամբողջ մասնաճյուղային ցանցը վերաբրենդավորվել և վերազինվել է։  2025 թվականին Բանկն իրականացրել է շուրջ 530 միլիոն դրամի հովանավորչական ծրագրեր՝ ուղղված կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի և առողջ ապրելակերպի, ինչպես նաև սոցիալական և բնապահպանական ոլորտների զարգացմանը։

Վահե Բադալյանը նշել է նաև, որ 2026 թվականից սկսած Ֆասթ Բանկի, Սոֆթ Կոնստրակտի, Ֆասթ Շիֆթի և Պարետի աշխատակիցներին կտրամադրվի 100 000 դրամ՝ երեխայի ծննդյան, ամուսնության կամ հարազատի մահվան դեպքում։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի բաժնետերերի որոշմամբ՝ արտոնությունների փաթեթում, առողջապահական ապահովագրությանը զուգահեռ, 10 000 դրամ արժողությամբ Ֆասթ Թիքեթի նվեր քարտեր կտրվեն բոլոր աշխատակիցներին ծննդյան օրվա և կանանց՝ Մարտի 8-ի առիթով:  Շարունակական կլինեն նաև թիմբիլդինգները և վերապատրաստումները։

Ամփոփելով 2025-ը՝ Վահե Բադալյանը շնորհակալություն է հայտնել բոլոր աշխատակիցներին՝ նշելով, որ այս ամենը հնարավոր է դարձել գործընկերների և աշխատակիցների միջև ազնիվ հարաբերություններ կառուցելու արդյունքում: 

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։