Իգնատիոս Պատրիարքը այցելել է Արամ Ա-ին․ քննարկվել է Լիբանանում և Սիրիայում ստեղծված իրավիճակը
Իգնատիոս Պատրիարքը այցելել է Արամ Ա Վեհափառ Հայրապետին․
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Անթիլիասի Մայրավանքին մէջ ընդունեց շնորհաւորական այցելութիւնը Անտիոքի ասորի կաթոլիկ եկեղեցւոյ պետին՝ Իգնատիոս Եուսէֆ Գ. Եունան Պատրիարքին, Երկուշաբթի, 5 Յունուար 2026-ի առաւօտեան ժամը 10:00-ին։ Հանդիպման Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էին Մայր Տաճարի լուսարարապետ Գերշ. Տ. Սիփան Արք. Քէչէճեան, Կաթողիկոսարանի դիւանապետ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան եւ Կաթողիկոսարանի միջ-եկեղեցական ու միջ-կրօնական յարաբերութեանց բաժանմունքի պատասխանատուներէն Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան. իսկ Պատրիարք Հօր կողքին՝ Հապիպ Քորեպիսկոպոս Մրատ եւ հայր Քարիմ Քալաշ։
Հանդիպումը առիթ հանդիսացաւ ընդհանուր ակնարկ նետելու երկու եկեղեցիներու յարաբերութեանց, ինչպէս նաեւ Լիբանանի ու Սուրիոյ այժմու կացութեան վրայ։ Երկու հոգեւոր պետերը վերահաստատեցին իրենց գործակցութեան նոր մղում տալու հրամայականը։
Նոր տարուան եւ Սուրբ Ծննդեան տօներուն առիթով, Վեհափառ Հայրապետն ու Պատրիարքը սրտագին բարեմաղթութիւններ փոխանակեցին»,- նշվում է հաղորդագրության մեջ։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)