Շահրամանյանը պնդում է՝ իրեն զրպարտել են 9-րդ դասարանի պատմության դասագրքում
Արցախի վերջին նախագահն այսօր դատարանում մեկ անգամ ևս պնդել է՝ պատմաբան Նժդեհ Հովսեփյանն ու Կրթության և գիտության նախարարությունը զրպարտել են իրեն, երբ Հայոց պատմության 9-րդ դասարանի դասագրքում իրեն են վերագրել Արցախի լուծարումը: Այս մասին հայտնում է «Ազատությունը»։
Դասագրքի այս մասի հեղինակ Նժդեհ Հովսեփյանն, իր հերթին, հակառակն է ներկայացրել, հիշեցրել, որ իր աղբյուրը եղել է Արցախի տեղեկավական շտաբը, որն էլ 2023-ի սեպտեմբերին հրապարակել էր Շահրամանյանի հրամանագիրը:
Երևանի քաղաքացիական դատարանն այսօր ավարտեց այս քննությունն ու անցավ խորհրդակցական սենյակ: Ինքը՝ Շահրամանյանն այսօր չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին:
Վճիռը կհրապարակվի 15 աշխատանքային օր հետո՝ գրավոր ընթացակարգով:




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հեն...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...