Սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը. Ասլանյան
Սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը, իրենց պնդմամբ՝ որպես «արևմտյան ադրբեջան»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Հարգելի’ մարտունեցիներ, սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, որը լայնորեն վաճառվում է ասիական և ամերիկյան շուկաներում։ Գինու պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը, իրենց պնդմամբ՝ որպես «արևմտյան ադրբեջան», Սևանա լիճը՝ որպես «Գոյչա», մեր հայրենի Մարտունին, որը քարտեզում կոչում են Ղարանլուխ, իմ ծննդավայր Վարդաձոր գյուղն Ադամխան անունով է ներկայացված։
Դուք ինչպե՞ս եք հավատում սրանց հետ խաղաղություն կերտելու փաշինյանական «կտերին» ու այդքան նիկոլամոլ եք, թե՞ ձեզ թվում է ադրբեջանցին կատակ է անում, արցախցիների ճակատագիրը ձեզ դաս չի՞ դարձել։ Խելքի եկե’ք, պարզապես խելքի եկե’ք սիրելիներս, այստեղ ծանոթ-բարեկամ-մտերիմին խաթր անելու հարց չկա, մտածեք ձեր և սերունդների ապագայի մասին, ձեր բնօրրանում ապրելու անքակտելի իրավունքի մասին, և առաջին հերթին՝ բոլորիս անցավորների գերեզմանների մասին»,-գրել է նա։




















Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»
Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա Մաթևոսյան
Baghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին
Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»