Այսօր հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, դաշնակցական Նիկոլ Դումանի ծննդյան օրն է
Հունվարի 12-ը հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, դաշնակցական Նիկոլ Դումանի ծննդյան օրն է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ-ն։
Նա իր ամբողջ կյանքը նվիրել է հայ ժողովրդի ազատագրական պայքարին և ինքնապաշտպանության կազմակերպմանը։
Օսմանյան կայսրության տարածքում հայերի դեմ կազմակերպված ջարդերից հետո Նիկոլ Դումանը որոշեց ամբողջությամբ նվիրվել ազգային շարժմանը՝ դառնալով հայ ազգային-ազատագրական պայքարի առաջնորդներից մեկը։ Նրա նախաձեռնությամբ և ղեկավարությամբ 1897 թվականին իրականացվեց Խանասորի հայտնի պատժիչ արշավանքը, որը նշանակալի դեր ունեցավ հայ ժողովրդի ինքնապաշտպանության գործում։
1905 թվականին, հայ-թաթարական ընդհարումների ընթացքում, Նիկոլ Դումանը կազմակերպեց հայ բնակչության պաշտպանությունը Երևանի նահանգում և Արարատյան դաշտում՝ դրսևորելով ռազմական հմտություններ և վճռականություն։
1909 թվականին նա անցավ Պարսկաստան, որտեղ ղեկավարեց Թավրիզի պաշտպանությունը՝ ցույց տալով իր անզիջում նվիրումն ազգային գաղափարին։
Հիվանդության պատճառով, չկարողանալով մասնակցել 1914 թվականին ծավալված հայկական կամավորական շարժմանը, Նիկոլ Դումանը ստիպված եղավ հրաժարվել իր ակտիվ պայքարից։ Խոր տառապանքի և առողջական ծանր վիճակի հետևանքով նա ինքնասպան եղավ՝ մշտապես մնալով հայ ժողովրդի պատմության հերոսական էջերում։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան