Ֆասթ Բանկ Մոբայլ․ հեռախոսահամարով փոխանցումներ այլ բանկերի օգտատերերին
Ֆասթ Բանկի և ArcaPay համակարգի համագործակցության շրջանակներում Բանկի հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն ակնթարթային փոխանցումներ կատարել հեռախոսահամարի միջոցով նաև այլ բանկերի օգտատերերին։ Համակարգով փոխանցումներն իրականացվում են միայն ArcaPay համակարգի գործընկեր բանկերի քարտային և ընթացիկ հաշիվներին։
ArcaPay-ով փոխանցումներ կատարելու համար հարկավոր է մուտք գործել Ֆասթ Բանկի հավելված, ընտրել «Փոխանցումներ» բաժինը, սեղմել «FastSend» կոճակը և մուտքագրել ստացողի հեռախոսահամարն ու նախընտրելի գումարի չափը։ Տվյալները մուտքագրելուց հետո անհրաժեշտ է ընտրել հասցեատիրոջ բանկը և հաստատել գործարքը, և փոխանցումը վայրկյանների ընթացքում կկատարվի։ Ի դեպ, փոխանցումներն իրականացվում են միայն ՀՀ դրամով և մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ 0% միջնորդավճարով։ Ֆասթ Բանկի օգտատերերը կարող են հավելվածի կարգավորումներ բաժնում Ֆասթ Բանկը սահմանել ArcaPay համակարգի փոխանցումներ ստանալու հիմնական բանկ և մուտքային փոխանցումներն ստանալ նախընտրելի հաշվին։
Հավելենք նաև, որ Ֆասթ Բանկի հավելվածը հագեցած է բազմազան հնարավորություններով, այն հարմար միջոց է կոմունալներ վճարելու, մի քանի քայլով ավանդ ստեղծելու և համալրելու համար, նաև թույլ է տալիս Բանկի օգտատերերին պարզ քայլերով աշխարհի ցանկացած կետից և ցանկացած պահին պատվիրել վերջերս թողարկված թվային Visa Digital ԱկնՔարտը, ընդ որում ամբողջովին անվճար։ Ֆասթ Բանկի ինքնաոճ ԱկնՔարտերին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»