Սևաքարցիները հին Նոր տարին նշեցին նոր հանդիսությունների սրահում
2026 թվականին հին Նոր տարին կրկնակի տոն դարձավ այս անգամ Սևաքար գյուղի բնակիչների համար։ Հունվարի 13-ին հանդիսավորությամբ շահագործման է հանձնվել գյուղի հանդիսությունների սրահի նոր շենքը, որի բացման և կարմիր ժապավենի կտրման պատիվը տրվել է վարչական ղեկավար Արման Դավթյանին և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին։
Լուսավոր, բարեկարգ և առավել հարմարավետ դարձած հանդիսությունների սրահը վերանորոգվել է 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ՝ շուրջ 31 մլն 500 հազար ՀՀ դրամ ներդրմամբ, որում համայնքի մասնաբաժինը՝ շուրջ 13 մլն ՀՀ դրամը ֆինանսավորել է «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը։ Նորաբաց սրահն ամբողջությամբ կահավորելու, անհրաժեշտ գույքով և պարագաներով ապահովելու հարցում ևս համայնքին աջակցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը/շուրջ 4մլն 600 հազար ՀՀ դրամ/։
Սրահի շահագործման մեկնարկի և տոների կապակցությամբ ներկաներին շնորհավորել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը՝ հույս հայտնելով, որ հանդիսությունների սրահը գյուղացիներին կծառայի նախևառաջ ուրախ և հիշարժան միջոցառումներ կազմակերպելու համար: Իր խոսքում նա շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին, ովքեր ևս ներկա են գտնվել միջոցառմանը, ծրագրի լիարժեք և արդյունավետ իրականացմանը մասնակցելու համար։
Ավանդույթի համաձայն, համայնքի ղեկավարի կողմից գյուղացիների համար կազմակերպվել էր նաև տոնական հյուրասիրություն:




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»