Սա կարևոր քայլ է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացում․ ԵՄ-ն ողջունում է հայ գերիների վերադարձը
Եվրոպական Միությունը արձագանքել է Ադրբեջանի կողմից չորս հայ գերիների ազատ արձակմանը և նրանց Հայաստան տեղափոխմանը։
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից պահվող չորս հայերի ազատ արձակումը և փոխանցումը։ Սա կարևոր քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին», – գրել է ԵՄ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անիտա Հիպպերը սոցիալական ցանցում։
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն նույնպես հայտարարություն է տարածել այս հարցի վերաբերյալ։
«ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Ադրբեջանի կողմից չորս հայերի ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջերս ձեռնարկվող այլ դրական քայլերը համապարփակ և կայուն խաղաղության ուղղությամբ», – գրել է Գրոնոն X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք՝ հունվարի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ադրբեջանական գերությունից ազատված Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարիի կամրջի մոտ հանձնվել են Հայաստանին և այժմ գտնվում են Հայաստանում։
Ավելի ուշ հաղորդվել է, որ նրանք անցնում են բժշկական զննումներ, և նրանց վիճակը ընդհանուր առմամբ բավարար է։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան