Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Հասարակություն

Optimax բրենդի կեղծ ախտահանիչներ են վաճառվում. ահազանգում է պաշտոնական ներմուծողը. Hetq.am

Հայաստանում ախտահանիչ նյութերի շուկայում կեղծ արտադրանքի շրջանառության վերաբերյալ ահազանգել է «Խաչպար ՍՊԸ»-ի հիմնադիր տնօրեն Սմբատ Բալասանյանը։ Նրա խոսքով՝ Optimax անվամբ ախտահանիչ նյութի կասկածելի խմբաքանակ է վաճառվում, որը, ըստ պաշտոնական ներկայացուցչի, ոչ միայն կեղծ է, այլեւ կարող է սպառնալ հանրային առողջությանը։ Գրում է Հետքը։

Optimax ապրանքանիշի ախտահանիչ միջոցները Հայաստանում օգտագործվում են բուժհաստատություններում, ատամնաբուժական կլինիկաներում, գեղեցկության սրահներում՝ գործիքների, մակերեսների և բժշկական սարքավորումների ախտահանման համար։ Optimax-ը  խտանյութ է, որը նոսրացվում է ջրով, այն օգտագործման հատուկ եղանակ ունի։

Ախտահանիչ նյութեր Հայաստան ներմուծող «Խաչպար ՍՊԸ»-ի ղեկավար Սմբատ Բալասանյանը «Հետքին» պատմել է, որ սեփական ուսումնասիրությամբ պարզել է, թե որտեղ են վաճառվում կեղծ ախտահանիչ միջոցները, ապա դիմել է վերահսկող պետական կառույցներին, բայց, սպառիչ պատասխան չստանալով, որոշել է բարձրաձայնել: 

«Խաչպար ՍՊԸ»-ն զբաղվում է բժշկական պարագաների, ատամնաբուժական նյութերի, ախտահանիչ միջոցների ներմուծմամբ, մեծածախ և մանրածախ վաճառքով։ «Ընկերությունը մի շարք արտասահմանյան արտադրողների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության խոշորագույն ախտահանիչ միջոց արտադրողներից մեկի՝ ИНТЕРСЭН-плюс ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։

Ինչպես է բացահայտվել կասկածելի վաճառքը

2025-ի նոյեմբերին  Սմբատ Բալասանյանին է դիմել իր հաճախորդներից մեկն ու ասել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի 22Ա տաղավարում Optimax անվամբ ապրանքը վաճառվում է անհամեմատ ցածր գնով՝ մոտ 1200-1300 դրամ, մինչդեռ պաշտոնական ներմուծողը նույն խտանյութը մեծածախ վաճառում է 4500 դրամով։

Տարիներ շարունակ «Խաչպար» ՍՊԸ-ից ախտահանիչ նյութեր և բժշկական պարագաներ ձեռք բերող հաճախորդը ընկերության տնօրենին խնդրել է պարզաբանել, թե ինչպես է նման բան հնարավոր։ 

Սմբատ Բալասանյանը «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք է բերել ախտահանիչ միջոցը։ Վաճառքի կտրոնում նշված էր, որ ապրանքը վաճառվել է ավելացված արժեքի հարկով։ Բալասանյանի խոսքով՝ ախտահանիչ միջոցները Եվրասիական տնտեսական միության շրջանակում դասակարգվում են 380894 կոդով, որն ազատված է ինչպես ԱԱՀ-ից, այնպես էլ ակցիզային հարկից։ Այս կարգավորումը գործում է նաև Հայաստանում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։