Գևորգ եպս. Սարոյանը թեմի հոգևորականների հանդեպ իրականացրել է հոգեբանական բռնաճնշումներ․ Տեր Զարեհ
Տեր Զարեհ Աշուրյանը գրում է․ «Համացանցից իմացանք, որ Գևորգ եպս. Սարոյանը դատական հայց է ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ։
Ըստ հայցի պահանջում է վերականգնել թեմի առաջնորդի իր պաշտոնում։
Արդեն իսկ հայցի բովանդակությունից երևում է, որ բոլոր այն պնդումները, թե իբր չեն ընդունում Վեհափառ Հայրապետի որոշումը, իրենց ձևավորած կեղծ օրակարգի տրամաբանության շարունակությունն է։
Ըստ էության այս հայցի տակ թաքնված վախեր կան։
Եթե հայցը հասնի դատարան, վստահ եմ, որ շատ քահանաներ և այդ թվում ես, պատրաստ ենք վկայել այն մասին, որ Գևորգ եպս. Սարոյանը տարիներ շարունակ իր եպիսկոպոսական հանգամանքը օգտագործելով թեմում ծառայող հոգևորականներիս հանդեպ իրականացրել է հգևոր և հոգեբանական բռնաճնշումներ։
Ավելի առարկայական լինելու համար ընդամենը մի քանի օրինակ`
Թեմում ծառայությանս ընթացքում երբևէ քահանայական ժողով չգումարվեց, փոխարենն առանձին-առանձրն փորձ էր արվում քահանաներին միմյանց դեմ հանել,
Ամբողջությամբ վերահսկվում էր համացանցային ակտիվությունը և որևէ բան եթե գրում էիրնք բայց իր անունը չէինք նշում կանչվում էինք առաջնորդարան և ամենաստորացուցիչ վերաբերմունքին արժանանում։ Անգամ, երբ բացատրագիր էր պահանջվում դրա համար ևս գրաքննվում էինք, ձևի մեջ պարտադրագիր էր պահանջվում մեզանից։
Կարելի է բռնությունների մասին անվերջ խոսել և դրանցից շատերը անգամ պաշտոնական ձև էին ստացել անհարկի հրամանների տեսքով»։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան