Արագածոտնի քրեական ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել
Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աշտարակ քաղաքի 43-ամյա բնակիչը կեղծ օղիներ է ձեռք բերում և վաճառում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա կեղծ օղիները ձեռք է բերել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 23-ամյա և 48-ամյա երկու բնակիչներից: Պարզվել է նաև, որ նորխարբերդցի հայր և որդին տևական ժամանակ գյուղի 10-րդ փողոցի հասցեներից մեկում իրականացնում են կեղծ խմիչքների շշալցում և իրացնում:
Հունվարի 14-ին 43-ամյա աշտարակցին հայտնաբերվել, ձերբակալվել և իր վարած «Միցուբիշի» մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, որտեղ պարզվել է, որ մեքենայում կա 100 շիշ կեղծ օղի, ինչն իրացնելու նպատակով ձեռք էր բերել Նոր Խարբերդ գյուղի բնակիչներից:
Հետագա միջոցառումների արդյունքում Մասիս քաղաքի Հերացու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ՝ մարզային վարչություն են տեղափոխվել նաև Նոր Խարբերդի բնակիչները: Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը հայտնել է, որ շուրջ յոթ ամիս է՝ զբաղվում են կեղծ օղիների շշալցմամբ և իրացմամբ:
Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:




















Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ին
Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ
Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն Մ...
Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»
Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ
Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ
Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան
«Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն...
Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ Զա...
Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել