Համայնքային ոստիկաններն ու պարեկները ալկոհոլային կեղծ խմիչքներ իրացնող երիտասարդների են ձերբակալել
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Իջևան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա և Ոսկեպար գյուղի բնակիչ՝ 31-ամյա երկու երիտասարդ, նախնական համաձայնությամբ, պատրաստում և իրացնում են տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Համայնքային ոստիկաներն ու Արմավիրի մարզի պարեկները համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Փարաքար գյուղի Երևանյան փողոցում 31-ամյա երիտասարդին հայտնաբերել, ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել են Վաղարշապատի բաժին:
Պարզվել է, որ Իջևանի բնակիչ 28-ամյա երիտասարդը Ոսկեպար գյուղի 31-ամյա բնակչին է փոխանցել 342 շիշ տարբեր տեսակի կեղծ խմիչքներ, որոնք նա իրացնելու նպատակով պետք է տեղափոխեր Էջմիածին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 28-ամյա երիտասարդը Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել և ձերբակալվել է:
«Օպելը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»