Հրաժարվում եմ տիրադավ եպիսկոպոսներից և անմնացորդ զավակն եմ Ամենայն Հայոց Հայրապետին
Գեղարդ Հովհաննիսյանը գրում է․
Ես՝ նախկին Հայր Գեղարդ Հովհաննիսյանս, հրապարակավ հայտարարում եմ, որ հրաժարվում եմ տիրադավ եպիսկոպոսներից, նրանց միացած անառակ որդու տիտղոսը կրող քահանաներից, սարկավագներից։ Չեմ ընդունում նրանց կարգազանց պահվածքը, կեղծ արարողությունները, ծեսերը։ Հրաժարվում եմ ընդունել նրանց որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորական, ճշմարիտ կյանքի և սուրբ ընթացքի կրող, քարոզիչ։
Սուրբ Հոգու գիտակցված հայհոյությունը իրենց կրծքին առած բոլոր տիրադավները և հավատարմության բարձր կոչումից հրաժարվողները ինձ համար այլևս նզովյալներ, հերձվածողներ և անիծյալներ են։
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նվիրված եմ իմ արմատներին, ազգային ավանդույթներին, արժեքներին, հայկական ինքնագիտակցմանն ու հայեցակարգին։
Հավատարիմ և անմնացորդ զավակ եմ Ամենայն Հայոց Հայրապետին, պաշտպան՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, զորացման և առաջընթացի։
Ճանաչում և դատապարտում եմ Հայոց Ցեղասպանությունը, Արցախի սրբավայրերի, հայկական հետքի և մշակութային ժառանգության ոչնչացումը։
Իմ գիտակից ողջ կյանքում նզովելու եմ բոլոր մեղավորներին՝ արցախահայերի բռնի տեղահանման համար։ Ամեն եղած առիթով, իմ հնարավորության սահմաններում, աջակցելու եմ Արցախի ինքնորոշման իրավունքի վերականգմանը։




















Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»...
Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությո...
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումին
«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերով
Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ
Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ
Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան
Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր Իսրայելյան