ՀՀ-Ադրբեջան խաղաղության միջնորդությունը ներառված է «365 օրվա ընթացքում 365 հաղթանակ» ցուցակում
Սպիտակ տունը հրապարակել է «365 օրվա ընթացքում 365 հաղթանակ» ցուցակը, որը ներառել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքբերումները նախագահության մեկ տարվա ընթացքում: Ցուցակի 143-րդ հորիզոնականը զբաղեցնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու միջնորդությունը, և այն տեղադրված է «Ամերիկյան առաջնորդության վերականգնումը համաշխարհային ասպարեզում» բաժնում: Այս մասին հայտում է 1lurer.am կայքը։
Սպիտակ տունը ձեռքբերումների ցանկում ներառել է նաև ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերը:
«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը կարգավորելու համար Միացյալ Նահանգները ստեղծել է մեխանիզմ, որը նախատեսում է հրադադարն ապահովող իրագործելի պարամետրեր և խթաններ՝ պատերազմից հետո վերականգնման համար»,- նշվում է փաստաթղթում։
Ըստ տեղեկությունների՝ արևմտյան առաջնորդները մտադիր են Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ստանալ Թրամփի անձնական աջակցությունն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում, որոնք մշակել է ԱՄՆ վարչակազմը։
Երկրորդ նվաճումը Կանադայի և Ֆինլանդիայի հետ ստորագրված համաձայնագիրն է սառցահատների համատեղ կառուցման վերաբերյալ, որը նախատեսված է Արկտիկայում երկրի ներկայությունն ամրապնդելու և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցությունը հավասարակշռելու համար։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»