Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». Շարմազանով
Հասարակություն

Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. Hetq.am

Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանական «Օլիգարխի նախագիծը» ֆիլմում օգտագործված հարցազրույցների մի մասը նկարահանվել է Հայաստանում՝ այլ ֆիլմի և այլ թեմայի համար։ Հարցազրույց տված անձինք և Հայաստանում նկարահանումների կազմակերպիչ Միքայել Դիշունցն ասում են՝ չեն տեղեկացվել, որ հարցազրույցները կարող են հայտնվել ադրբեջանական ֆիլմում։ Այս մասին գրում է Հետքը։

AnewZ ադրբեջանական միջազգային հեռուստաալիքի յութուբյան ալիքում 2025 թվականի դեկտեմբերի 20-ին հրապարակվեց մեկ ու կես ժամանոց ֆիլմ՝ Բաքվում բանտարկված հայ գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին: Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել էր Հակարիի կամուրջն անցնելիս՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի բնակչության բռնի տեղահանման ժամանակ։ Նրան այնուհետև տեղափոխել էին Բաքու և առաջադրել մի շարք կեղծ մեղադրանքներ, ինչպես՝ «ահաբեկչության ֆինանսավորում», «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում և գործունեությանը մասնակցություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» և այլն։ Բաքու տարվելուց հետո Ռուբեն Վարդանյանը մի քանի անգամ հացադուլ է արել՝ հայ գերիների ազատ արձակման, Բաքվում արդար դատավարության պահանջներով։ Ռուբեն Վարդանյանին հնարավորություն չէր տրվել ծանոթանալ պաշտոնական մեղադրական եզրակացությանը, նա բազմիցս հայտարարել է, որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել, որ ենթարկվել է ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումների։ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմին հնարավորություն չի տրվել մուտք գործել Ադրբեջան և իրականացնել նրա պաշտպանությունը։ Նրա գործով դատական գործընթացը դեռևս շարունակվում է։ 

Ֆիլմը հրապարակվել է ադրբեջաներեն, ռուսերեն ու անգլերեն: Ֆիլմում ներառված են հատվածներ նախկինում Արցախի ԱԽ քարտուղար, ռազմական ու քաղաքական գործիչ Սամվել Բաբայանի, Արցախի նախկին պետնախարար, Ռուբեն Վարդանյանի հիմնած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանի, նույն գործակալության ժողովի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, քաղաքական գործիչ Տիգրան Խզմալյանի հետ իսպանական TPTM Media-ին տված հարցազրույցներից, որտեղ նրանք խոսում են կա՛մ Ռուբեն Վարդանյանի, կա՛մ այնպիսի կազմակերպությունների գործունեության մասին, որոնց հետ Ռուբեն Վարդանյանը առնչություն է ունեցել: Մինչդեռ նրանք համաձայնել էին հարցազրույց տալ բոլորովին այլ թեմայով ֆիլմի համար: 

The Oligarch’s Design կամ «Օլիգարխի նախագիծը». ինչի՞ մասին է ֆիլմը

Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանական ֆիլմի առաջին հատվածը 2019 թվականին իրականացված «Տրոյկա լվացքատուն» հետաքննությունն է: AnewZ-ը, առանց որևէ աղբյուր նշելու, ֆիլմի մեծ մասը նկարել է հենց այս հետաքննության հիման վրա։ 

OC Media-ն, ուսումնասիրելով ֆիլմի արտադրության ներքին աշխատանքային որոշ նյութեր, պարզել է, որ արտադրության առանցքում եղել է թուրք մեդիաաշխատողների խումբ, որոնք սերտ մասնագիտական կապեր ունեն Ադրբեջանի հետ։ Նրանցից մեկը՝ Աթական Քերքուքլուն, նախկինում ներկայացրել է Ադրբեջանի կառավարության կողմից հավանության արժանացած մի շարք վավերագրական ֆիլմեր և շրջագայել է ադրբեջանական դեսպանատներով՝ դրանք ցուցադրելու համար, որոնց թվում եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված ֆիլմ։ Մյուսը Օմեր Ֆարուք Թունջն է, որը Թուրքիայի ամենախոշոր պետական լրատվամիջոցներից մեկի՝ Anadolu Ajansı-ի ավագ պրոդյուսեր է։

Ֆիլմն անդրադառնում է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում, հատկապես շրջափակման ընթացքում ունեցած գործունեությանը: Նա ներկայացվում է խիստ բացասական քողի տակ: Նրան մեղադրում են Արցախում շրջափակման ընթացքում ժողովրդի մեջ ներքին հակասություններ առաջացնելու, անջատողականություն սերմանելու և նույնիսկ Արցախում երեխաներին ռազմական գործողությունների դրդելու մեջ։ Ֆիլմի նկարագրության մեջ այն ներկայացված է որպես հետաքննական-վավերագրական, իսկ հեղինակների կամ արտադրողների մասին որեւէ հիշատակում չկա: 

Ֆիլմում որպես փորձագետներ են ներկայացվում ադրբեջանական պետական քարոզչությամբ զբաղվող անձինք: Օրինակ՝ Ադրբեջանի նախկին արտգործնախարար (1998-1999թթ․), քաղաքական գործիչ Թոֆիկ Զուլֆուգարովը, որը եղել է Ադրբեջանի դեսպանը Էստոնիայում և Լատվիայում։ 

Ներառվել են նաև հատվածներ Ֆարհադ Մամեդովի, Օրխան Ամաշովի, Արզու Զեյնալաբդիեւայի, ինչպես նաև Ուկրաինայի մի քանի քաղաքական գործիչների հետ հարցազրույցներից։ 

Նշվածներից Ֆարհադ Մամեդովը 2025 թվականի հոկտեմբերին այցելել էր Հայաստան որպես քաղհասարակության ներկայացուցիչ ադրբեջանական պատվիրակության կազմում։ Նա եղել է Ադրբեջանի նախագահի վերահսկողության տակ գործող Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը, իսկ ներկայում Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է։ 

Ֆիլմում հարցազրույցներից մեկը AnewZ լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Օրխան Ամաշովի հետ է, որտեղ նրա խոսքը որպես փորձագիտական կարծիք է ներկայացվում: Նա AnewZ-ի գլխավոր խմբագիրն է 2024 թվականից: 2022 թվականի դեկտեմբերի 13-ին նա մասնակցում էր Լաչինի միջանցքում հավաքված այսպես կոչված «էկոակտիվիստների» հավաքին։ Այդ ժամանակ նա Azernews թերթի գլխավոր խմբագիրն էր։ Ամաշովն իր սոցցանցերում (Instagram, X) և հաղորդումներում ներկայանում է որպես միջազգային իրավաբան ու քաղաքական մեկնաբան, հաճախ է ելույթներ ունենում, հարցազրույցներ տալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմայով: 

Բոլոր նշվածները Վարդանյանին մեղադրում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին խանգարելու մեջ՝ առաջ քաշելով այն միտքը, թե իբր այդ գործընթացը խաթարելու համար է նրան Արցախ ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինը: 

Հայաստանում նկարահանված հարցազրույցները

Հայաստանում հարցազրույցներն արվել են նույն շրջանում՝ 2025 թվականի սեպտեմբերին, բոլորովին այլ թեմայով ֆիլմի համար: Հարցազրույցներն անցկացրել է իսպանական TPTM Media Spain ֆիլմարտադրող կազմակերպության տնօրեն, պորտուգալացի լրագրող Կարմեն Դոլորես Ֆրանցիսկո Մարկեսը (Carmen Dolores Francisco Marques)։ Նա հարցազրույցների կազմակերպման և նկարահանման համար դիմել է Հայաստանում ֆրիլանս ֆիլմարտադրող Միքայել Դիշունցին:

 Վերջինիս խոսքով, իր հետ կապ են հաստատել Բուլղարիայից (Դիշունցը հրաժարվել է բացահայտել անունները կամ կազմակերպությունը) և առաջարկել են համագործակցել իսպանական TPTM Media-ի լրագրող Կարմեն Մարկեսի հետ՝ հարցազրույցներ կազմակերպելու և նկարահանելու համար։ Առաջարկին Միքայել Դիշունցը համաձայնել է։ Մարկեսը ներկայացրել է Հայաստանի մասին ծրագրված ֆիլմի նկարագրությունը և մարդկանց ցանկ, ում հետ ցանկանում էր հանդիպել հարցազրույցի նպատակով։ 

Դիշունցի խոսքով՝ ինքը հաճախ է կազմակերպում նկարահանումներ, և դա իր համար եղել է հերթական պատվերներից մեկը, իսկ կազմակերպությունը (TPTM Media Spain SL) լուրջ տպավորություն է թողել, ուստի կասկածելի չի եղել իր համար։  

«Իմ աշխատանքը կայացել է ներկայացված ցանկի մարդկանց հետ կապ հաստատել, պայմանավորվել հարցազրույցի համար ու տեսանկարահանել հարցազրույցները։ Մենք լրիվ ուրիշ թեմայով հարցազրույցներ ենք կազմակերպել ու այստեղ պարզապես ապահովել ենք օպերատորի, լուսավորողի ու թարգմանչի աշխատանքը»,- պատմում է Դիշունցը։ 

Իրեն ուղարկված ցանկում մոտ տասը հոգու անուն է եղել, որից Դիշունցը կարողացել է խոսել ու պայմանավորվել միայն չորսի հետ։ Ինչպես Միքայել Դիշունցը, այնպես էլ Կարմեն Մարկեսը հրաժարվել են մեզ ասել,  թե ի սկզբանե ում հետ պետք է կազմակերպվեին հարցազրույցները։ Հայաստանում նկարահանումները տևել են 5 օր։ Ֆիլմի հրապարակումից հետո, որտեղ ընդգրկված էին նաև Հայաստանում արված հարցազրույցները, Դիշունցը կապվել է Կարմեն Մարկեսի հետ՝ պարզաբանման համար։ 

«Անցկացված հարցազրույցները Ռուբեն Վարդանյանի մասին չեն եղել, միայն ընթացքում լրագրողը (Կ. Մարկեսը - հեղ.) նաև Ռուբեն Վարդանյանին վերաբերող հարցեր է տվել։ Հրապարակված ֆիլմը որևէ կերպ չի առնչվում ի սկզբանե նկարագրված ֆիլմի հետ»,- ասում է Դիշունցը։ 

Կարմեն Մարկեսը Դիշունցին ասել է, թե իբր TPTM Media-ն ֆինանսական խնդիրների պատճառով թողել է ֆիլմի նախագիծը ու ստիպված է եղել վաճառել տեսանյութերը։ 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։