Քննական ավտոմոբիլները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրող սարքավորումներով․ ՆԳՆ
Հանրությանը ժամանակակից չափորոշիչներին համապատասխան և բարձրորակ ծառայությունների մատուցումը ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Նախարարությունում պարբերաբար իրականացվում են համընդգրկուն բարեփոխումներ ոչ միայն մարդկային, այլ նաև տեխնիկական ռեսուրսների վերազինման ուղղությամբ։
Մասնավորապես, հաշվառման-քննական ստորաբաժանումներում վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունների ընթացքում առավել թափանցիկ և օբյեկտիվ միջավայր ապահովելու նպատակով թեթև մարդատար տրանսպորտային միջոցները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրող սարքավորումներով։ Քննական տրանսպորտային միջոցի թե՛ սրահի, թե՛ արտաքին միջավայրի տեսաձայնագրումը իրական ժամանակում կապահովի քննական գործընթացի բազմակողմանի վերահսկողություն և անկողմնակալություն։
Տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն կտա նաև ձևավորել թվային ամուր հիմքեր՝ քննական արդյունքների բողոքարկման դեպքում ունենալով օբյեկտիվ ու անհերքելի ապացույցներ, բացառել հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ու երաշխավորել, որ յուրաքանչյուր քաղաքացու վարորդական հմտությունների գնահատումը իրականացվում է բացառապես սահմանված չափորոշիչներին համապատասխան և զերծ է որևէ սուբյեկտիվ մոտեցումից։ Միաժամանակ, տեսաձայնագրող սարքավորումները, ապահովելով փաստարկված արձանագրում, միտված են նաև պաշտպանելու ստորաբաժանման ծառայողների շահերը:
Այս գործընթացը նպատակաուղղված է ոչ միայն մատուցվող ծառայության որակը լավարկելուն, այլև հաշվետու և թափանցիկ միջավայրի ապահովմանն ու հանրության շրջանում վստահության բարձրացմանը։
Ներքին գործերի նախարարությունը շարունակելու է մշտադիտարկել մատուցվող ծառայությունների որակը՝ վերլուծելով ու գնահատելով քաղաքացիների կարծիքներն ու առաջարկները, ձեռնարկելով գործուն քայլեր դրանց բարելավման ուղղությամբ։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»