Նարեկը հյուծված է, զգալիորեն նիհարած, հանդիպման ընթացքում պարբերաբար ինքնազգացողությունը վատանում էր
Նարեկ Սամսոնյանը շարունակում է պայքարը ծայրահեղ միջոցով՝ վերջին ուժերով՝ առողջական լուրջ խնդիրների առկայության պայմաններում։
Գրել է Սամսոնյանի պաշտպան Աստղիկ Մաթևոսյանը։
«Երեկ ուշ երեկոյան տեսակցեցի այսօր արդեն 15 օր հացադուլի մեջ գտնվող, 71 օր ապօրինի կալանքի տակ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին։
Նարեկը հյուծված է, զգալիորեն նիհարած, հանդիպման ընթացքում պարբերաբար ինքնազգացողությունը վատանում էր։ ԲԿ տեղափոխությունն ու հետ վերադարձը բացասական ազդեցություն էր ունեցել Նարեկի վիճակի վրա: ԲԿ-ից հետ վերադարձի ճանապարհին էլ ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր մեքենայում:
Երեկ Նարեկին հրաժեշտ տվեցի վատ ինքնազգացողության պայմաններում։ Չգիտենք՝ ինչպես է անցկացրել գիշերը, չգիտենք՝ ինչ վիճակում կտեսնենք այսօր։
Նարեկ Սամսոնյանը շարունակում է պայքարը ծայրահեղ միջոցով՝ վերջին ուժերով՝ առողջական լուրջ խնդիրների առկայության պայմաններում։ Նրան բժիշկն անհապաղ վիրահատական միջամտություն է ցուցել, անհապաղ հոսպիտալացնելու ուղեգիր տվել, բայց Նարեկը դեռ «Արմավիր» ՔԿՀ-ում է՝ 6-րդ պատժախուց-մենախցում։
Նարեկի հացադուլը դադարեցնելու որոշումը կարող է տեղի ունենալ բացառապես ԲԺՇԿԻ ՑՈՒՑՄԱՄԲ ՆԱՐԵԿԻ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ վերականգնողական բուժում, հետազոտություններ անցնելու ու հրատապ վիրահատության ենթարկվելու համար։
Այժմ ուղևորվում եմ «Արմավիր» ՔԿՀ այս հարցերով զբաղվելու և Նարեկի վիճակի մասին իրազեկվելու համար։ Տեղեկությունների մասին կհայտնեմ լրացուցիչ»։




















ԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»
Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...