Տաս տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը մասնակցելու է Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին
Տաս տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը մասնակցելու է Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին: Այս մասին ասվում է ԱՄՆ Արևմտյան թեմի դիվանատան հայտարարությունում։
«Այսու կը ծանուցենք սիրեցեալ մեր ժողովուրդի զաւակներուն, թէ՝ յընդառաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաւէրին՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի Առաջնորդ՝ Բարձրաշնորհ Տէր Յովնան Արք. Տէրտէրեան Փետրուար ամսուայ 16-19 օրերուն Աւստրիոյ Սանկտ Փյոլթըն քաղաքին մէջ կը մասնակցի Եպիսկոպոսաց ժողովին։
Առաջնորդ Սրբազան Հայրը այնուհետեւ կը մասնակցի նաեւ նոյն քաղաքին մէջ կայանալիք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի ժողովներուն, Փետրուար 20-21-ի օրերուն։
Կը խնդրենք հաւատացեալ մեր ժողովուրդի զաւակներէն աղօթքով յիշել այս կարեւոր ժողովները, որպէսզի Աստուծոյ առաջնորդութեամբ անոնք ըլլան օրհնաբեր եւ պտղաբեր՝ ի բարօրութիւն ու բարգաւաճում մեր Հայրենիքին եւ ի շինութիւն ու պայծառութիւն մեր Սուրբ Եկեղեցւոյ»,- ասված է հայտարարության մեջ։
Դիւան Առաջնորդարանի
Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի հրաժարականը պահանջող և Նիկոլ Փաշինյանին միացած տաս բարձրաստիճան հոգևորականները, որոնք ստացել էին «տիրադավ» անվանումը, ավելի վաղ հայտարարել էին, թե չեն պատրաստվում մասնակցել Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին։ Ստացվում է , որ ՀԱԵ «բարեփոխիչների» մեջ պառակտում է սկսվել։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»