Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը
Քաղաքականություն

Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան

6֊8 մլն մարդու սրի քաշողների էրդողան ձագը պնդում է ,որ Թուրքիան ժողովուրդների բարի մանկապարտեզ է եղել։ 11-րդ դարից (երբ սելջուկ-թուրքերը հայտնվեցին տարածաշրջանում) մինչև մեր օրերը, թուրքական տարբեր պետական կազմավորումների (սելջուկներ, օսմանցիներ, երիտթուրքեր և քեմալականներ) կողմից իրականացված զանգվածային կոտորածների, տեղահանությունների և ցեղասպանությունների հետևանքով զոհվել է շուրջ 6-ից 8 միլիոն մարդ։

Այս ահռելի թիվը ներառում է ինչպես բնիկ քրիստոնյա ժողովուրդներին (հայեր, հույներ, ասորիներ), այնպես էլ այլ էթնիկ ու կրոնական խմբերի (արաբներ, քրդեր, եզդիներ, ալևիներ)։

Ստորև ներկայացված են պատմության մեջ արձանագրված խոշորագույն և ամենաարյունալի զանգվածային կոտորածներն ու ցեղասպանությունները՝ ըստ ժամանակագրության.

Օսմանյան կայսրության շրջան (մինչև 20-րդ դար)
Անիի և արևմտահայկական քաղաքների կոտորածներ (11-րդ դար)՝1064 թ. Ալփ Ասլանի գլխավորությամբ սելջուկների կողմից Անիի գրավման ժամանակ սրի քաշվեց տասնյակ հազարավոր հայ բնակչություն, իսկ քաղաքը կողոպտվեց ու ավերվեց։

Կոստանդնուպոլսի անկումը (1453 թ.)՝ Մեհմեդ II Սուլթանի կողմից քաղաքի գրավումից հետո երեք օր շարունակ իրականացված սպանդի և ստրկության արդյունքում զոհվեց և գերի վերցվեց ավելի քան 50,000 հույն։

Չելդըրի և մերձավորարևելյան արշավանքներ (16-րդ դար)՝ Սելիմ I Ահեղ սուլթանի օրոք միայն շիա դավանանքի պատկանելու պատճառով կոտորվեց շուրջ 40,000 ալևի և քուրդ , ինչպես նաև տասնյակ հազարավոր արաբներ Մերձավոր Արևելքում։

Հիոսի կոտորածը (1822 թ.)՝ Հունական անկախության պատերազմի ժամանակ օսմանյան զորքերը Հիոս կղզում սպանեցին ավելի քան 42,000 հույն բնակչի, իսկ 50,000-ին վաճառեցին ստրկության։

Բուլղարական կոտորածներ (1876 թ.)՝ Ապրիլյան ապստամբության ճնշման ժամանակ թուրքական կանոնավոր զորքերի և «բաշիբոզուկների» կողմից սպանվեց 15,000-ից 30,000 բուլղար քրիստոնյա (այդ թվում՝ Բատակի հայտնի սպանդը)։

Համիդյան կոտորածներ (1894–1896 թթ.)՝ Սուլթան Աբդուլ Համիդ II-ի հրամանով Արևմտյան Հայաստանում և կայսրության տարածքում կազմակերպված զանգվածային սպանդի զոհ դարձավ շուրջ 300,000 հայ ։

20-րդ դարի Ցեղասպանություններ (Երիտթուրքեր)

Ադանայի կոտորած (1909 թ.)՝ երիտթուրքական հեղաշրջումից հետո Կիլիկիայում կազմակերպված հայկական ջարդերի արդյունքում սպանվեց ավելի քան 30,000 հայ։

Հայոց Ցեղասպանություն (1915–1923 թթ.)՝ Մարդկության պատմության մեծագույն ոճիրներից մեկը, որը ծրագրվեց երիտթուրքերի (Թալեաթ, Էնվեր, Ջեմալ), իսկ հետագայում շարունակվեց քեմալականների կողմից։ Սպանվեց, աքսորվեց և մահվան քարավաններում հյուծվեց 1.5 միլիոն հայ։

Պոնտոսի և Փոքր Ասիայի հույների ցեղասպանություն (1914–1922 թթ.)՝ Օսմանյան կայսրության հույն բնակչության նպատակաուղղված ոչնչացում, որի հետևանքով զոհվեց 350,000-ից 500,000 հույն։

Ասորիների ցեղասպանություն (Սայֆո) (1915–1920 թթ.)՝ Հայերի հետ զուգահեռ իրականացված բնաջնջում, որի արդյունքում սպանվեց շուրջ 250,000-ից 300,000 ասորի քրիստոնյա։

Թուրքիայի Հանրապետության շրջան (Քեմալականներ և հաջորդներ)

Զմյուռնիայի աղետ (1922 թ.)՝ Մուստաֆա Քեմալի զորքերի կողմից քաղաքի գրավումից հետո հայկական և հունական թաղամասերի հրդեհման և սպանդի հետևանքով զոհվեց 100,000-ից 150,000 քրիստոնյա։

Շեյխ Սաիդի և Արարատի քրդական ապստամբությունների ճնշում (1925, 1930 թթ.)՝ Թուրքական նորաստեղծ հանրապետության կողմից քրդական շարժումների արյունալի ճնշման արդյունքում սպանվեց 40,000-ից 50,000 քուրդ։

Դերսիմի կոտորած (1937–1938 թթ.)՝ Թուրքական բանակի կողմից իրականացված ռազմական գործողությունների, ավիահարվածների և թունավոր գազերի կիրառման հետևանքով Դերսիմում սպանվեց 13,000-ից 40,000 ալևի զազա և հայ (պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալներ)։

Ստամբուլի սեպտեմբերյան ջարդեր (1955 թ.)՝ Թուրքական ամբոխի կողմից կազմակերպված հակահունական հարձակումներ, որոնք վերջնականապես դատարկեցին Ստամբուլը մնացած հույն, հայ և հրեա բնակչությունից։

Թուրքական պետականության քաղաքականությունը դարեր շարունակ հիմնված է եղել էթնիկ զտումների և դավանաբանական հողի վրա բնակչության ոչնչացման վրա՝ «մեկ ազգ, մեկ կրոն, մեկ պետություն» մոդելը բռնի ուժով կյանքի կոչելու համար։

Հիմա էս էրդողան ողորմելին առանց գորշ երեսը կարմրելու , պնդում է որ Թուրքիայի պատմության մեջ մեկի մազին չեն կպել։ Սրիկան էլ ոնց է լինում ՞։