Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը
Քաղաքականություն

«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան Դումիկյան

ԱՄՆ-Իրան շարունակվող հակամարտության ֆոնին Հայաստանի իշխանությունները կրկին ակտիվացրել են «TRIPP»-ի (Trump Route for International Peace and Prosperity) շուրջ քննարկումները։ Նախագիծը, որը ենթադրում է ամերիկյան ներգրավվածության որոշակի ձևաչափ Հայաստանի տարածքում, Երևան-Թեհրան հարաբերություններում առաջացրել է որոշակի զգայունություն և մտահոգություններ։ Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ ուշադիր հետևում է տարածաշրջանում ցանկացած նախաձեռնության, որը կարող է մեծացնել ԱՄՆ-ի ազդեցությունը կամ փոխել առկա ռազմավարական հավասարակշռությունը։ Իր հերթին պաշտոնական Երևանը վստահեցնում է, որ նախագիծը միտված է բացառապես տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանն ու տնտեսական համագործակցության ընդլայնմանը և ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։

Սակայն իրանցի պաշտոնյաների շարունակվող և աստիճանաբար կոշտացող հայտարարությունները ցույց են տալիս, որ այդ հավաստիացումները Թեհրանում բավարար համոզիչ չեն ընկալվում, ինչը կարող է հանգեցնել նաև գործնական հետևանքների։ Սա առնվազը նշանակում է, որ ՀՀ դիվանագիտական կորպուսը և համապատասխան պետական կառույցները չեն իրականացնում բավարար արդյունավետ աշխատանք, ինչը հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով Հայաստանի՝ Իրանից ունեցած տնտեսական կախվածության զգալի ծավալները։

Հայաստանը բնական գազի մոտ 20 տոկոսը ներկրում է Իրանից, ինչը կարևոր դեր ունի երկրի էներգետիկ համակարգի կայունության ապահովման գործում։ Երկկողմ առևտրաշրջանառությունը տարեկան կազմում է շուրջ 800 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը Հայաստանի տնտեսության համար զգալի ցուցանիշ է։ Միաժամանակ, Իրանի տարածքը Հայաստանի համար կենսական տարանցիկ ուղղություն է. հենց այդ ճանապարհով են Հայաստան հասնում Հնդկաստանից, Չինաստանից, Պարսից ծոցի երկրներից (մասնավորապես՝ ԱՄԷ-ից և Քաթարից), ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի մի շարք պետություններից ներմուծվող ապրանքները։ Այլ կերպ ասած՝ Իրանը Հայաստանի համար ոչ միայն առևտրային գործընկեր է, այլև արտաքին աշխարհի հետ կապող կարևոր լոգիստիկ միջանցք։

Երևան-Մոսկվա հարաբերությունները դեռևս չկարգավորած՝ Հայաստանը փաստացի կարող է հայտնվել նոր խնդիրների առջև։ Հիշեցնենք, որ ընդամենը ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը բազմիցս հրապարակայնորեն հայտարարում էր, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի նկատմամբ կվերացվեն ռուսական սահմանափակումները։ Որպես հիմնավորում՝ նա վկայակոչում էր իր անձնական լավ հարաբերությունները թե՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, թե՛ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Սակայն ընտրություններից հետո ո՛չ Պուտինը, ո՛չ Միշուստինն անգամ չշնորհավորեցին Փաշինյանին, իսկ Եկատերինբուրգում Միշուստինի հետ հանդիպումից հետո հայ-ռուսական հարաբերություններում տեսանելի դրական տեղաշարժ չարձանագրվեց։

Հետևապես, ինչի՞ վրա է հիմնված մեր իշխանության հաշվարկը։

Մեզ համար կենսական նշանակություն ունի, որպեսզի Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացումն ընթանա այնպես, որ Հայաստանը չվտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր վստահելի և կարևոր հարաբերությունները։ Քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Մենք չպետք է վերածվենք հզորների աշխարհաքաղաքական խաղերի խաղաքարի։ Փոխարենը պետք է կարողանանք նրանց միջև առկա հակասությունները ծառայեցնել մեր ազգային շահերին՝ առանց վտանգելու մեր անվտանգությունն ու ռազմավարական հետաքրքրությունները։ Այս վճռորոշ փուլում սխալվելու իրավունք պարզապես չունենք։

Ուստի Հայաստանին անհրաժեշտ է հավասարակշռված ու հեռատես արտաքին քաղաքականություն, որն ի սպաս կդրվի բացառապես մեր պետության և ժողովրդի երկարաժամկետ շահերին։