Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը
Քաղաքականություն

«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան

Անցած շաբաթը տեղեկատվական առումով բավական բուռն էր՝ պայմանավորված Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան խաղաղության փաստաթղթի մեկամյակով։ Մեկ տարի անց արդեն հնարավոր է ոչ միայն արձանագրել այդ գործընթացի քաղաքական նշանակությունը, այլև փորձել գնահատել՝ որքանով են ձեռք բերված պայմանավորվածությունները վերածվել իրական, գետնի վրա տեսանելի գործընթացների։

Եթե այս օրակարգից առանձնացնենք ամենաշատ քննարկվող բաղադրիչներից մեկը՝ «TRIPP» («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծը, ապա մի կողմից՝ կողմերը պարբերաբար վերահաստատում են նախագծի ռազմավարական նշանակությունը, իրենց հանձնառությունն ու այն հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչելու պատրաստակամությունը, մյուս կողմից՝ այս ուղղությամբ առայժմ շինարարական աշխատանքներ չեն իրականացվում։ Դեռևս չկա հաստատված ենթակառուցվածքային նախագիծ, հետևաբար չկա նաև աշխատանքների մեկնարկի հստակ և հրապարակային ժամանակացույց։

«Թրիփփ»-ի շուրջ ձևավորված միջազգային օրակարգը ցույց է տալիս, որ խոսքը միայն տրանսպորտային նախագծի մասին չէ։ Եթե այն իրականացվի նախատեսված տրամաբանությամբ, ապա կարող է փոխել Հարավային Կովկասի հաղորդակցությունների ներկայիս կառուցվածքը՝ ստեղծելով նոր կապեր Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի մյուս երկրների միջև։

Սակայն այս ամենը դեռևս հեռանկար է։ Մինչև ենթակառուցվածքը չկառուցվի և երթուղին չսկսի գործել, տնտեսական ակնկալիքները շարունակում են մնալ կանխատեսումների մակարդակում։

Հատկանշական է նաև Հայաստանի հարևանների վերաբերմունքը։

Թուրքիան, ընդհանուր առմամբ, ողջունում է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման գաղափարը՝ այն դիտարկելով ավելի լայն տրանսպորտային և տնտեսական կապերի համատեքստում։ Վրաստանն ուշադիր հետևում է գործընթացին՝ հաշվի առնելով, որ նոր երթուղիների ի հայտ գալը կարող է ազդել տարածաշրջանի գործող տրանսպորտային հոսքերի և տարանցիկ դերերի վրա։ Իրանից պարբերաբար հնչող մտահոգությունները ցույց են տալիս, որ Թեհրանը շարունակում է այս նախագծի հնարավոր իրականացման մեջ տեսնել իր շահերի համար ռիսկեր և անվտանգային հնարավոր սպառնալիքներ։

Եվրոպական միության և Ռուսաստանի դեպքում ևս մոտեցումը գրեթե նույնն է։ Տարածաշրջանային նոր հաղորդակցության ցանկացած նախագիծ, հատկապես եթե այն ներառում է միջազգային դերակատարների մասնակցություն կամ անվտանգության նոր մեխանիզմներ, անխուսափելիորեն դառնում է ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության և համագործակցության առարկա։ Սակայն այստեղ էլ պետք է տարբերակել երկու իրողություն։

«Թրիփփ»-ի քաղաքական արժեքը արդեն իսկ ակնհայտ է։ Դրա շուրջ ձևավորվել է միջազգային օրակարգ, այն դարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կարևոր խորհրդանիշներից մեկը, և դրա հնարավոր իրականացումը հետաքրքրում է ոչ միայն անմիջական կողմերին։

Բայց քաղաքական արժեքը դեռևս ինքնին ենթակառուցվածք չէ։ Ճանապարհի, երկաթուղու կամ որևէ այլ հաղորդակցության իրական նշանակությունը սկսվում է այն պահից, երբ այն հայտնվում է քարտեզի վրա ոչ միայն որպես գաղափար, այլև որպես չափելի, ֆինանսավորված և կառուցվող նախագիծ։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի գնահատել դրա իրական տնտեսական ազդեցությունը՝ բեռնափոխադրումների ծավալները, ներդրումների ներգրավումը, տարանցիկ եկամուտները և տարածաշրջանային առևտրային հոսքերի փոփոխությունը։

Եվ սա է, թերևս, հաջորդ փուլի գլխավոր չափանիշը։

Որովհետև քաղաքական հայտարարությունների և իրական ենթակառուցվածքի միջև երբեմն կարող է լինել շատ կարճ ճանապարհ, իսկ երբեմն՝ շատ երկար հեռավորություն։ Եվ այս պահին «Թրիփփ»-ը գտնվում է հենց այդ միջանկյալ փուլում։ Ուստի մեկ տարի անց կարող ենք արձանագրել, որ «Թրիփփ»-ը դեռ քաղաքական ճանապարհին է։ Իսկ իրական ճանապարհը դեռ պետք է կառուցել․․․