Իմացեք՝ ձեր սրտի պուլսացիան նորմայի մեջ է, թե ոչ
Դուք հաճա՞խ եք զգում, որ ձեր սիրտը արագ է բաբախում, առանց որևէ պատճառի: Այս դեպքում դուք կարող եք ստուգել ձեր սրտի պուլսը։ Հնարավոր է, այն ձեզ զգուշացնում է առողջական որևէ խնդրի մասին և դուք պետք է դիմեք բժշկի։
Սրտի պուլսի հաճախականության վրա կարող են ազդել շատ բաներ։
Պատճառներ, որոնք կարող են ազդել սրտի պուլսացիայի վրա:
Պատճառ 1։ Տարիք
Ինչքան մեծ է մարդը, այդքան քիչ է նրա մոտ սրտի բաբախումները։ Օրինակ, 2 ամսական երեխայի սիրտը 60 վայրկյանում կատարում է 150 հարված, իսկ մեծահասակ մարդունը՝ 80։
Պատճառ 2։ Մարդու սեռական պատկանելությունը
Ըստ վիճակագրության կանայք ունեն սրտի ավելի հաճախակի բաբախում, քան տղամարդիկ 5-10 հարված 60 վայրկյանում։
Պատճառ 3։ Մարմնի ջերմաստիճանը
Բժիշկները ասում են, որ եթե մարդու մարմնի ջերմությունը ավելանում է, ապա սրտի պուլսի նորման աճում է 10 հարվածով, 1 աստիճան ջերմության ավելացումից հետո։
Պատճառ 4։ Ֆիզիկական վիճակը, որում գտնվում է մարդը
Ֆիզիկական պատրաստվածությունից նունպես կախված է, ինչպիսի սրտի պուլս կունենա մարդը։ Օրինակ լավ մարզված սպորտսմենի համար նորման համարվում է 40-60 հարվածը 60 վայրկյանում, իսկ դա մի փոքր քիչ է նորմալ մարդկանց ցուցանիշներից, ովքեր չեն զբաղվում սպորտով։
Պատճառ 5։ Օրգանիզմի հիվանդ լինելը
Որոշ հիվանդությունների դեպքում, ինչպես նաև սրտանոթային համակարգի, նյարդային կամ շնչառական խնդիրների դեպքում, սիրտը կարող է ավելի հաճախ խփել, քան սովորաբար է լինում և ընդհանրապես չհամապատասխանել առողջ մարդկանց սրտի բաբախումների նորմային։
Պատճառ 6։ Էմոցիոնալ սթրեսի վիճակը
Ուժեղ էմոցիոնալ անհանգստությունները նույնպես ազդում են մարդու պուլսի վրա և այն բարձրանում է։
Պատճառ 7։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը
Մարզումների ժամանակ սրտի բաբախումների հաճախականությունը նույնպես աճում է։
Ինչպե՞ս են չափում պուլսը։
Բժիշկները խորհուրդ են տալիս կատարել դա հետևյալ կերպ՝
1. Դրեք մատները զարկերակին և հաշվեք հարվածենրի քանակը 60 վայրկյանում։ 2. Նորածինների պուլսը չափեք գաղթունով։
3. Ավելի մեծ երեխաներինը չափեք ազդրային զարկերակով։




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...