SpaceX-ը ուղեծիր է դուրս բերել ԱՄՆ ՌՕՈւ արբանյակը

SpaceX մասնավոր տիեզերական ընկերությունը ուղեծիր է դուրս բերել ԱՄՆ ՌՕՈւ երրորդ սերնդի առաջին նավիգացիոն արբանյակը, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ընկերության Twitter-ին:

«Երկրամերձ միջին ուղեծրում GPS III-ի հաջող տեղակայումը հաստատվել է», —նշվում է SpaceX-ի Twitter-ի էջում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ SpaceX-ը ռազմական արբանյակով հրթիռ է արձակել: Նշվում էր, որ գործողության «հատուկ» պայմանների պատճառով Falcon 9 հրթիռ կրիչի առաջին աստիճանը չի նախատեսվում իջեցնել:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված