Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հրդեհ է բռնկվել (վիդեո)

Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով երեկ՝ հուլիսի 15–ին հրդեհ է բռնկվել։ Սահմանամերձ Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ ՍմբատյանըNEWS.am–ին տեղեկացրեց, որ հրդեհը բռնկվել է ադրբեջանական կողմում, ամենայն հավանականությամբ կրակային վարժությունների կամ զորավարժությունների ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով։

Ադրբեջանական կողմում կրակը շուրջ 10 ՀԱ տարածվել է եւ անցել հայկական կողմ։

«Գյուղացիների ու հրշեջների օգնությամբ մարել ենք կրակը՝ թուլ չտալով մոտենա մեր վարելահողերին։ Հրդեհի տարածումը կանխել ենք, բայց կարծես թե նորից է տարածվում»,–ասաց մեր զրուցակիցը։

Հայ–ադրբեջանական սահմանին բռնկված հրդեհի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Մաթևոսյանը։

 

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների. Վանեցյան Իշխանական ֆեյքնյուզերի հերթական մանիպուլացիան՝ Գ. Պետրոսյանին ԲՀԿ-ից չեն հեռացրել... Հովիկ Աբրահամյանը ծննդյան օրը նշել է թոռնիկների հետ (Ֆոտոշարք)«Սադրանք, որն առաջացրեց պոռթկում».Գ.Ծառուկյանն արձագանքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին «Բարի Սամարացի» ընկերությունը մսի շուկայում վերջին զարգացումների մասինՎանեցյանի շուրջ իշխանությունների կողմից ստեղծվող միֆերը փուչիկի պես պայթելու են 26 ամյա վիրաբույժի 1000-ից ավել վիրահատությունները Վանեցյանի շուրջ իշխանությունների կողմից ստեղծվող միֆերը փուչիկի պես պայթելու են Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Մասիս քաղաքում է ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, իսկ Հրաչյա Հակոբյանի հայտարարություն հաղորդում չի համարվի
Ամենաընթերցված