Ժամկետային զինծառայողները ձերբակալվել են խմբով սպային ծեծելու կասկածանքով

Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնել է, որ ժամկետային զինծառայողները ձերբակալվել են խմբով սպային ծեծելու կասկածանքով:

«ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի, և 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով, ևս երեք պարտադիր ժամկետային զինծառայողներ ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու կասկածանքով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- գրել է նա:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված