ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից է բխում Գագիկ Ծառուկյանի նախազգուշացումներին ականջալուր լինելը

Inessa Khachatryan-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մարտի սկզբին արդեն կորոնավիրուսը հայտարարվեց պանդեմիա՝ համաշխարհային համաճարակ: Եվ արդեն այդ ժամանակ պարզ էր, որ համաշխարհային տնտեսությունը խիստ վնասներ է կրելու, ինչպես նաև ավելի քան պարզ էր, որ օր առաջ մարդկանց մեկուսացնելու ծրագիր է պետք մշակել, քանի դեռ դրսից վերադարձող մեր հայրենակիցները չեն հասցրել վարակը տարածել երկրում:
Ազգային Ժողովում դեռևս մարտի 3-ին ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում լրջորեն անդրադարձավ արտասահմանից տուն վերադարձող մեր քաղաքացիներին՝ իշխանություններին կոչ անելով ապահովել նրանց մեկուսացումը, այլ ոչ թե ինքնամեկուսացման կոչ անել, որը շրջանցելը, ինչպես տեսանք, այնքան հեշտ էր:
Փորձառու քաղաքական գործչին ականջալուր լինելու փոխարեն, որոշ պաշտոնյաներ նախընտրեցին անլրջացնել իրավիճակը և մեզ հասցնել այնեղ, որտեղ ենք հիմա, երբ այդ նույն պաշտոնյաները խիստ մտահոգ դեմքով վիրուսի մասին նորություններ են հաղորդում:
Նույնը կարելի է ասել նաև տնտեսության մասին: Ծառուկյանը հիմնավորված, կշռադատված ներկայցրեց այն իրավիճակը, որ սպասվում է համաշխարհային տնտեսությանը, ուստի մենք պետք է ունենանք արտակարգ պայմաններում մեր տնտեսության զարգացման պահուստային տարբերակ:
Թե որքանով ականջալուր կլինեն Ծառուկյանի առաջարկներին, բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից, քանզի, ինչպես ցույց տվեց փորձը, բավականին ծանր ենք հատուցում նրա նախազգուշացումները հաշվի չառնելու համար:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված