Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ» «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին
Հայաստանի շահերից է բխում լինել ՌԴ-ի հետ. Արա ԱբրահամյանԵրևանում տրոլեյբուսը վրшերթի է ենթարկել ավտոմեքենան նորոգող վարորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՌուսական բանակը լայնածավալ օդային հարձակում է կատարել Դնեպրի վրաՄեր կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օգտագործվելու է երեք հիմնական ֆեյք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Չփորձեք ձեր ճղճիմ, փոքրոգի, անաստված տեսակով բախվել ժայռին, փշրվելու եք․ Պողոս վարդապետ1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումԱշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին Դա Հայաստանի ինքնիշխան հարցն է. Պեսկովը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասինՊատրաստ ենք պատերազմին. Սիրիայի նախագահն արձագանքել է Դամասկոսի վրա Իսրայելի հարվածներինԻսլանդիայում հրաբխի ժայթքումը ստիպել է տարհանել զբոսաշրջիկներին և տեղացիներինԱսադի ռեժիմի անկումից ի վեր Իսրայելը փորձում է կազմալուծել Սիրիան․ Ահմադ ալ-ՇարաաԱյդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունիԱդրբեջանցի մարտիկ Ջավիդ Ռզաևը զրկվել է ՌԴ քաղաքացիությունիցՏարադրամի փոխարժեքները այսօր. Ռուբլին կտրուկ թանկացել է Համապարփակ պաշտպանությունն է մեր երկրի զարգացման գրավականը. Ավետիք ՔերոբյանԻշխանավորի անպարկեշտ պահվածքի և ազգային բարոյականության նսեմացման մասին․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում, իրականում, գոյություն չունի, իշխանության գործողությունները զուտ ՀՀ-ին ինտեգրում են Թուրքիային. Նաիրի ՍարգսյանՊատանեկան ԵԱ․ Հայաստանի թիմը նվաճեց 2 ոսկե, 5 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ«Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ. այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի». Արտակ ԶաքարյանՎարչապետը ավտոբուսի ուղևոր չէ. նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին․ Հրայր Կամենդատյան
Տնտեսություն

Ի՞նչ գլոբալ զարգացումներ են սպասվում առաջիկայում. Կարեն Ադոնց

Տնտեսագետ Կարեն Ադոնցը Facebook-ի իր էջում գրել է.

«Ի՞ՆՉ ԳԼՈԲԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ

Եկող ճգնաժամը, ի տարբերություն ցիկլային ճգնաժամերի, ունի մի դրական առանձնահատկություն, դա՝ ներդրողների մոտ դեռ չեն ձեւավորվել խիստ բացասական սպասումներ։

Սա պայմանավորված է երկու հանգամանքով՝ նախ, հասունացող ճգնաժամի դրդապատճառը համավարակն է՝ սպասվում է, որ համավարակը վերանալուն պես, համաշխարհային տնտեսությունը կանցնի վերականգնման։ Երկրորդ հանգամանքը՝ արված քայլերն ու տրված խոստումներն են։ Գումարային առումով, դրանք էականորեն գերազանցում են բոլոր սցենարներով համաշխարհային տնտեսության կանխատեսվող վնասները։

Մի քանի խոսք գլոբալ քաղաքականության հավանական տեղաշարժերի մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ նաեւ մեր զարգացման ընթացքի վրա։

Զարգացած պետություններում եւ միասնական խոշոր շուկաներում, առաջիկա տարիներին, ամենայն հավանականությամբ, հասունանալու են «տնտեսական էգոցենտրիզմի» խորացմանը նպաստող մոտեցումները։ Դրանք, որոշ առումով, արդեն սկիզբ են առել՝ «Ամերիկան նախ եւ առաջ» կարգախոսի ներքո։ Համավարակը, հավանաբար կխթանի այս գործընթացը, ներառելով այլ զարգացած խոշոր շուկաներ՝ առավել եւս, որ ստեղծվել է հարմար «ելման դրություն»։

Որո՞նք են դրան բնորոշ զարգացումները.

Ա) Անորինական միգրանտների թվի էական նվազեցում, վիզաների ռեժիմի խստացում,

Բ) Կապիտալի (ֆինանսական ու արտադրական) վերադարձի խթանում՝ զարգացող երկրներից ետ՝ դեպի զարգացած երկրներ,

Գ) Համաշխարհային շուկայում, արտադրական հումքատեսակների ու էներգակիրների գների հնարավորինս ցածր մակարդակի պահպանում՝ համաձայնեցված գլոբալ քաղաքականության արդյունքում,

Դ) Ներքին արտադրողների խթանման քաղաքականություն, ներմուծման ռեժիմի խստացում,

Ե) Զարգացող երկրներին տրամադրվող աջակցության էական կրճատում։

Կարելի է ենթադրել, որ տնտեսական ճնշումները՝ թե Ռուսաստանի, եւ թե արդեն նաեւ՝ Չինաստանի վրա, կարող են մեծանալ։

Այս տնտեսական փոխակերպումները, որոշ առումով, կարող են երկարաձգել ու «ծամծմել» համաշխարհային տնտեսության վերականգնումը։ Ակնհայտ է նաեւ, որ նման սցենարի պարագայում, զարգացող եւ երրորդ կարգի երկրները տեւական ժամանակ գործելու են ճգնաժամային ճնշումների ներքո։

Որո՞նք են Հայաստանի տնտեսության համար, այս տեսանկյունից, հնարավոր ռիսկերը՝

1) Տնտեսության ծավալների անկում՝
-նվազող պահանջարկով պայմանավորված,
-արտահանման անկմամբ պայմանավորված,
-տեղական ապրանքների՝ ներմուծվող ապրանքներով փոխարինմամբ պայմանավորված։

2) Գործազրկության աճ՝
-նվազող պահանջարկով պայմանավորված,
-արտահանման անկմամբ պայմանավորված,
-արտագնա աշխատանքների սահմանափակմամբ պայմանավորված,
-մասնավոր ու պետական ներդրումային ակտիվության թուլացմամբ պայմանավորված,
-արտաքին վարկավորման պայմանների խստացմամբ ու աստիճանական կրճատմամբ պայմանավորված։

3) Բյուջետային մուտքերի կրճատում՝
- տնտեսության ծավալների անկմամբ պայմանավորված,
- գործազրկության աճով պայմանավորված,
-ներդրումային ակտիվության թուլացմամբ պայմանավորված։

4) Վարկային (իրավաբանական, ֆիզիկական անձանց) դեֆոլտների հավանականություն։
-տնտեսության անկմամբ եւ վարկերի կտրուկ ավելացմամբ պայմանավորված,
-գործազրկության աճով պայմանավորված»: