Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ» «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին
Իրանը պատրաստ է կրկին հարվածել Թեհրանին սպառնացողներինՖասթ Բանկի հովանավորությամբ իրականացվել է տվյալագիտության և կիբերանվտանգության ամառային դպրոց«Հեղաշրջման պլան»-ի վարույթով մի քանի մեղադրյալների գործերը շտապ դատարան կուղարկվեն. «Ժողովուրդ»Վրացիները մերժել են Պապոյանին. «Հրապարակ»Երբ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ «Հրապարակ»Փաշինյանը ոչ մի լիազորություն չուներ և հիմա էլ չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս. Ավետիք ՉալաբյանՖուտբոլի ֆեդերացիայում մերձավորներին աշխատանքի են նշանակում․ «Հրապարակ»Փաշինյանի արածները հակառակ են մեր պետությանը. քաղաքացի Փաշինյանը կասկածներ ունի իր հենասյուների նկատմամբ․ «Իրավունք»Եվրոպան մեզ առաջարկում է ոչ միայն տնտեսական հնարավորություններ, այլև արմատապես փոխել մեր հասարակության բարոյական կողմնորոշումը․ Մհեր ԱվետիսյանԽնդիր է դրված ՀԷՑ-ի 7000 աշխատակիցներին դարձնել ՔՊ էլեկտորատ․ «Հրապարակ»Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ«Այն, ինչ ունենք, պետք է ամուր պահենք». Լուսինե Թովմասյանի ընտանեկան ֆոտոշարքըՀունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպքԵՄ-ն հետաձգում է X-ի դեմ հետաքննությունը՝ ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների ֆոնին․ FT«Շարունակեց խաթարել եկեղեցու հեղինակությունը և ներքին անդորրը». Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդՉկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջԹրամփը չի ցանկանում առևտրային համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետՄեկ բարելի համար Brent նավթի գինը հասել է 68.77 դոլարիՀայաստանի շահերից է բխում լինել ՌԴ-ի հետ. Արա Աբրահամյան
Քաղաքականություն

Փալոնը և Հայ դատի հանձնախումբը կոչ են արել ԱՄՆ-ին դատապարտել Ադրբեջանի զորավարժությունները

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավարները և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը երկու առանձին նամակ են հղել ԱՄՆ վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ադրբեջանում անկացվող լայնածավալ զորավարժությունների վտանգների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը, նրանք ԱՄՆ վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ներկայացրել են այն լուրջ վտագները, որոնք կարող են առաջանալ Ադրբեջանի կողմից անցկացվող լայնածավալ զորավարժությունների ժամանակ։

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնին և բոլոր նրանց, ովքեր միացել են նախաձեռնությանը, որպեսզի զգուշացնեն ԱՄՆ վարչակազմին և միջազգային հանրությանը համաճարակային պայմաններում Ադրբեջանի անխոհեմ քայլերի մասին»,- ասել է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի կառավարության հետ կապերի տնօրեն Թերեզա Երիմյանը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը և Հայ դատի հանձնախմբի ղեկավարները առաջին նամակը հղել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերին, իսկ երկրորդը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Նրանք նամակում նշել են, որ այդ զորավարժությունները վտանգավոր են, խախտում են դիվանագիտական համաձայնագրերը և կարող են ապակայունացնել անվտանգությունը Հարավային Կովկասում այն ժամանակ, երբ կորոնավիրուսը հարյուր հազարավոր կյանքեր է խլել։

Նրանք նամակներում կոչ են արել ԱՄՆ վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանում անցկացվող զորավարժությունները:

Ֆրանկ Փալոնը և Հայ դատի հանձնախմբի ղեկավարները պետքարտուղար Պոմպեոյին և պաշտպանության նախարար Էսպերին հասցեագրված նամակում նաև անհանգստություն են հայտնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի անվտանգության ոլորտին 100 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ։