Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
«Զվարթնոց»-ում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողԳնդապետ Մախսուդյանի կալանավորումը կանխատեսելի էր․ Փաշինյանը տարբեր ձևերով փորձում էր խաղից հանելԵրևանում բախվել են «Nissan»-ը և «Honda»-ն․ կա 2 տուժած«Մենք գնում ենք այդ ճանապարհով». Իշխան Սաղաթելյանը չակերտներ բացեց․ «Հրապարակ»Առաջընթաց արեգակնային էներգիայի ոլորտում. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռուս գիտնականները կատարելագործել են պերովսկիտային մարտկոցները Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԶՊՄԿ-ն ներկայացնում է հանքավայրում շահագործվող հորատման մեքենաներից մեկը՝ Atlas Copco SMARTROCԱրցախցիների՝ այսօրվա հանրահավաքն արտոնվել է, հնարավոր երթն ու նստացույցը՝ ոչ․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամՀայաստանի մի քանի հուշարձաններ ներառվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում. ԿԳՄՍ նախարարԱյն մասին, թե որտեղից են կառավարվում Փաշինյանը և Փաշազադեն, և ինչ նպատակի են նրանք ծառայում. Ա. Չալաբյան«Որոշումը պատրաստ է, կարող են ստանալ». դատարանը արձագանքում է Փոստանջյանին Ստեղծվել է վիրուսները ոչնչացնող նոր նյութՄ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհՊատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Հրապարակ». Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել«Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ» Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Փաշինյանը խնդիր է դրել բարերարի իմիջը վերածել ահաբեկչի. նոր հրահանգ. «Ժողովուրդ»Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ» Նորից ուզում են կալանքի տանել. «Հրապարակ»
Մամուլի տեսություն

Նստիր երկու աթոռի վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

360tv.ru-ն ««Նստիր երկու աթոռի վրա». որոշել են Հայաստանից երկրորդ Ուկրաինա սարքել» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի իշխանությունները սեփական երկրից ստեղծում են երկրորդ Ուկրաինա, նման կարծիք է հայտնել «Մորդորի ձայնը» տելեգրամյան ալիքի հեղինակը՝ քննարկեով այդ հարցը «360tv»-ի սյունակում:

Նիկոլ Փաշինյանը վաղուց է դարձել «բազմաուղղված», պարզ ասած՝ փորձում է նստել երկու աթոռի վրա, և Մյունխենի անվտանգության համաժողովը դարձավ հաղթանակ նրա այդ դժվարին գործում։ Միայն տեսեք նրա հայտարարությունը, թե, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը, ուկրաինական հարցում Երևանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Իսկ ընդհանրապես, նա հանդես է գալիս Ուկրաինայի 1991 թվականի սահմաններին վերադարձի օգտին։ Եվ Նիկոլ Փաշինյանը բավականին հետևողական է: Նա արդեն հաջողությամբ իրականացրել է Ադրբեջանը 1991 թվականի սահմաններին վերադարձնելու օպերացիան, և այդ հարցում բավականին փորձ ունի։ Նրան բոլորովին չի հետաքրքրում այն, որ նման «վերադարձների» գինը մարդկային կյանքեր են, արյուն, փախստականներ, կոտրված ճակատագրեր։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է էլ ավելի հեռուն գնալ, և թվում է, թե նա կհրաժարվի նույնիսկ բուն Հայաստանի մի մասից։

Հաշվի առնելով այդ երկրների բանակների հզորության հսկայական տարբերությունը՝ միանգամայն հնարավոր է, որ Ադրբեջանը պարզապես միջանցք ստեղծի դեպի Նախիջևան, և Հայաստանը կորցնի արդեն իր պաշտոնապես ճանաչված տարածքի մի մասը։ Եվ դրա հետ մեկտեղ հայկական բանակը չի հզորացվում։ Փաշինյանը նախկինում զբաղված էր նրա ոչնչացմամբ, բայց, կարծես թե, կատաղության մեջ է ընկել ու հիմա ուզում է ամբողջությամբ ավարտին հասցնել գործը, և դա հատկապես ֆրանսիական զենքի գնումների օգնությամբ։ Հայաստանն արդեն Ֆրանսիայից գնել է պատերազմի համար բացարձակապես ոչ պիտանի զրահատեխնիկա, իսկ այժմ պատրաստվում է գնել ֆրանսիական ՀՕՊ համակարգեր։ Հասկանալի է, որ հիմնական նպատակը Ռուսաստանին հնարավորինս վնաս տալու ցանկությունն է, և նա պատրաստ է դա անել նույնիսկ իր երկրի անվտանգության ու ամբողջականության գնով։

Իրականում Հայաստանի բազմավեկտոր մոտեցումը թեքվում է դեպի Արևմուտք, Հայաստանը սաբոտաժ է անում ՀԱՊԿ-ին և շուտով կարող է ընդհանրապես դուրս գալ այդ պայմանագրից։ Եվ այդ ժամանակ Ադրբեջանին կանաչ լույս կտրվի դեպի Նախիջևան միջանցք ստեղծելու համար, և դրան նույնիսկ Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանների առկայությունը խոչընդոտ չի լինի։

Եվ այստեղ միայն մի բան է հետաքրքիր. ե՞րբ շարքային հայերը կհասկանան, որ իրենց երկրից ուղղակի ստեղծվում է երկրորդ Ուկրաինա։ Միայն թե շատ ավելի թույլ, թշվառ և ոչ պիտանի որևէ մեկի համար: Դե, բացի Թուրքիայից, գուցե։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում