Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մեղրիից Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան Դումիկյան Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան»
Մեր անկախ Հայաստանը ծնվեց այն ժամանակ, երբ մեր ժողովուրդը ինքնագիտակցության բարձրակետին էր հասելՊետականությունը միայն պատմական ժառանգություն չէ, այն ամենօրյա պատասխանատվություն․ նախագահՓաշինյանը հանրությանը պատրաստում է գազի գնի թանկացմանը ԻՀՊԿ-ն պատասխան հարված է հասցրել ԱՄՆ ռազմաբազայինՀերթական ստոր քայլը արցախցի զինվորականի նկատմամբ «Ի վերջո ինչո՞վ է նա հպարտանում երեք պատերազմ բերելուց, զենքերը Ալիևին հանձնելուց և սեփական ժողովրդին լքելուց հետո». Սամվել Կարապետյան Իրանից զգուշացում է հնչում TRIPP-ի վերաբերյալ Վեհափառը օրհնում է Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչներինԲանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի ծնունդը, այսօր, ցավոք, լքված զավակը․ Սերժ ՍարգսյանՌուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա. ի՞նչ մանրամասներ է հայտնում Սահակյանը. «Ժողովուրդ»Մեկ մոլեկուլը մեծացրել է արևային մարտկոցների արդյունավետությունն ու երկարակեցությունը ԶՊՄԿ ավտոպարկը համալրվել է նոր սերնդի LGMG RTH100 հիբրիդային ինքնաթափերովՔՊ-ի քարոզարշավին քաղաքացիական հագուստով զինծառայողներ են բերվել. «Հրապարակ»«ՀայաՔվե» միավորումը ջերմորեն շնորհավորում է բոլորին Հանրապետության օրվա կապակցությամբԱդրբեջանը հետախուզության միջոցով զինտեխնիկան կտեղորոշի․ գաղտնիության մասին մոռացե՞լ են. Հրայր ԿամենդատյանԱյսօրվա Հայաստանի Հանրապետությունն իրավահաջորդն է 1918 թ. ստեղծված մեր պետության. Ավետիք ՉալաբյանԱԺ-ն «ինքնալուծարման» է գնացել. «Հրապարակ»Ձիարշավին մասնակցելու է Մարիամ Փաշինյանը. «Հրապարակ»Հանրապետության հրապարակում ռոբոտ շներ ցուցադրվեցին«Ուժեղ Հայաստան» դաշինքի երթը դեպի Սարդարապատի հերոսաամարտի հուշահամալիր
Հասարակություն

Դեռ փոքր տարիքից փորձում էի երաժշտություն ստեղծել․ Էմանուել Հակոբյանը՝ երաժշտության ոլորտում առաջատարներից մեկը լինելու եվ ձեռք բերած հայտնիության մասին

Oratert.am-ը զրուցել է երաժիշտ, գործիքավորող Էմանուել Հակոբյանի հետ, ով արդեն տարիներ շարունակ զբաղվում է հայ ամենահայտնի կատարողների երգերի գործիքավորմամաբ, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ ներկայացնում իր անհատական ստեղծագործությունները։

Էմանուել, որ տարիքից սկսեցիք զբաղվել երաժշտությամբ և ինչպե՞ս մուտք գործեցիք այդ ասպարեզ։

Ծնվել եմ Վրաստանի Նաուխրեբի գյուղում։ Այնտեղ ավարտել եմ դպրոցը, որին զուգահեռ՝ սովորել եմ Վրաստանի  երաժշտական քոլեջներից մեկի ռիթմիկայի բաժնում՝ սկսելով տիրապետել ակորդեոնին։ Դեռ մանկուց ինձ հետաքրքրել է երաժշտությունը, նույնիսկ, ի տարբերություն ընկերներիս, իմ խաղերն էին կապված երաժշտության հետ։ Դեռ փոքր տարիքից փորձում էի երաժշտություն ստեղծել, ինչ-որ փորձարկումներ էի կատարում, ճիշտ է, այդ ժամանակ այդքան էլ չստացված (ժպտում է), բայց, այնուամենայնիվ, դա մեծ ոգևորություն էր ինձ համար։ 13 տարեկանից հաճախում էի ակորդեոնի դասընթացների, ինչից հետո սովորեցի գործիքային կատարողականություն։ Եվ այսպես ժամանակի ընթացքում ավելի լավ էի հասկանում, որ  սա հենց այն է, ինչն ինձ պետք է։

Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվեցիք Հայաստան ևև սկսեցիք կրթություն ստանալ Երևանի «Սուրբ Թերեզայի» անվան բժշկական համալսարանում՝ Ստոմատոլոգիայի ֆակուլտետում։ Ինչո՞ւ ի սկզբանե չընտրեցիք երաժշտական կրթությունը։

Գուցե մտածում էի, որ ատամնաբույժի մասնագիտությունը շատ ավելի շահութաբեր կարող է լինել (ժպտում է)։ Բայց պետք է նշեմ, որ ինձանից այդքան էլ երկար ժամանակ չպահանջվեց հասկանալ, որ  ցանկանում եմ կայանալ մեկ այլ ոլորտում։ Իսկ դրա արդյունքը եղավ այն, որ 2002թ․-ից սկսեցի համատեղ կրթություն ստանալ Երևանի էստրադային եվ ջազային արվեստի պետական քոլեջում՝ վոկալ բաժնում, ինչից հետո էլ սկսվեց իմ պրոֆեսիոնալ երաժշտական գործունեությունը։

Բացի գործիքավորումներ անելուց, եղել է շրջան, երբ դուք հանդես եք եկել նաև որպես երգիչ։ Ինչո՞ւ չշարունակեցիք ձեր գործունեությունը որպես երգիչ։

Այո, ճիշտ եք։ 2003թ․ ընկերներիս հետ միասին հիմնեցի «AEL Trio» խումբը, որի շրջանակում մեկնեցի մի շարք հյուրախաղերի, մասնակցեցի երաժշտական մրցույթների և համերգային ծրագրերի: Այդ ընթացքում նույնիսկ ներկայացրի իմ առաջին՝ «Սերը մեզ գտնում է» անհատական տեսահոլովակը, որից հետո իմ՝ «Քո աչքերը», «Ես գիտեմ», «Ժամանակ», «Հավատում եմ» հեղինակային երգերը։ Նշեմ, որ անհրաժեշտ գումար չունենալու պատճառով երգերիս գործիքավորումները ես էի անում։ Սակայն ինչպես արդեն պարզ դարձավ,  կյանքն ինձ համար այլ բան էր նախատեսել։ Ժամանակի ընթացքում ստացվեց այնպես, որ սկսեցի զբաղվել է միայն երգերի գործիքավորմամբ։

Եվ այդպես, 2012թ․ հիմնեցիք ձեր՝ «Eman music» ստուդիոն։ Այս արդյունքին հասնելու համար արդյո՞ք ձեր ճանապարհին եղան դժվարություններ, որոնք ստիպված եղաք հաղթահարել։ 

Իհարկե, ոչինչ ինձ հեշտ չի տրվել։ Սեփական ստուդիա ունենալն ինձ համար պարզապես երազանք էր։ Նույնիսկ չէի էլ կարող պատկերացնել, որ այն մի օր իրականություն կդառնա։ Ինձ այս հարցում շատ է օգնել կինս՝ Մարիամը, ով միշտ ոգևորել է ինձ և չի թողել, որպեսզի հանձնվեմ։ Մեր տան պատշգամբում աշխատելով, որն ինձ ծառայում էր որպես ստուդիա, գումար էի հավաքում և ամեն անգամ մի նոր երաժշտական գործիք գնում։ Չկար որևէ մեկը, ով ինձ կօգներ։ Այն ամենին, ինչին հասել եմ, եղել է բացառապես իմ համառության և աշխատասիրության շնորհիվ։

Հայ հայտնիների հետ համագործակցելուց բացի, որպես գործիքավորող երկու տարի առաջ ներկայացրիք ձեր առաջին ՝ «Slamp» ստեղծագործությունը և դրա հիման վրա նկարահանած տեսահոլովակը, իսկ ամիսներ առաջ երկրորդ՝ «The Melody of Nature» տեսահոլովակը։ Ձեր անհատական աշխատանքները ստեղծելիս՝ ի՞նչի վրա եք առաջին հերթին շեշտը դնում։

Այն ոճերի (հաուս, լատինական ռեգետոն, Bombeyshn), որոնցով ես աշխատում եմ և որոնց անդավաճան եմ մնում։ Հենց դրանով էլ  առանձնանում է իմ ձեռագիրը։ Այն հեռու է ռաբիսից և անճաշակությունից։ Դա է պատճառը, որ Ժամանակի ընթացքում, ի ուրախություն ինձ, կարողացել եմ շահել երգիչ, երգչուհիների վստահությունը, ինչպես նաև արժանանալ բազմաթիվ մրցանակների՝ «Լավագույն գործիքավորող» «Նոր սերնդի գործիքավորող, «Տարվա լավագույն գործիքավորող»  և այլն։