Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան


Արցախի նախաահ Բակո Սահակյանի խորհրդական Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․

«Նախագահ Բակո Սահակյանը երբեք չի խոսում այն մասին, թե ինչ է անում այս կամ այն մարդու համար ու ես էլ այս հարցին չէի անդրադառնա, եթե չտեսնեի, թե որոշ խմբեր՝ ուղղորդմամբ կամ մանիպուլացիայի զոհ դառնալով, ինչ ռակուրսով են անդրադառնում նախագահների վերջին նախաձեռնությանը:
Շատ տարօրինակ էր լսել այն մասին, թե՝ բա ինչի Բակո Սահակյանը ոչինչ չէր անում, երբ մեր հայրենակից, բարերար Լևոն Հայրապետյանը կալանքի տակ էր:
Չէի անդրադառնա հարցի այն հատվածին, երբ ՀՀ-ում տեղի ունեցող իրավական պրոցեսը համեմատության մեջ էր դրվում ՌԴ-ում տեղի ունեցածի հետ, միայն կնշեմ, որ Լևոն Հայրապետյանի ծանր օրերին, նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը, օգտագործել իր բոլոր կապերը, թե Հայաստանում, թե արտերկրում:
Հայրապետյանի նեղ շրջապատի ներկայացուցիչները լավ գիտեն, ինչպես բարերարի բանտում հայտնվելու, այնպես էլ, դրան հաջորդած զարգացումների մանրամասներին, այս փուլում չէի ցանկանա անդրադառնալ դրանց:
Իսկ ինչ վերաբերվում է նախագահի՝ այդ հարցով ցուցաբերած պահվածքին, դրա մասին, գոնե մասամբ, կարելի է կարծիք կազմել Լևոն Հայրապետյանի դստեր՝ Անժելիկա Հայրապետյանի մեկնաբանություններից, որը ներկայացնում եմ ստորև: Հուսով եմ՝ այս թեմային այլևս առիթ չի լինի անդրադառնալու»:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Կյանք կա՞ մահից հետո. կլինիկական մահ տարած անձինք պատմում են, թե ինչ է տեղի ունեցել իրենց հետ մահանալուց հետո. ապշեցուցիչ է Ինչ­պի­սի՞ն է մե­նաշ­նոր­հա­յին վի­ճա­կը Հա­յաս­տա­նում. «Փաստ» Սևանի «ծաղկումը» չի կանխի ջրառը. «Փաստ» Բարի գործի համով մրցանակը. «Երկրի համով դեմք» մրցանակը շնորհվել է Հովհաննես ՀովակիմյանինՆոր նա­խա­գիծ մե­քե­նա­նե­րի տեխզն­նու­թյան մասին. «Փաստ» «Երկրի համով դեմք»-ը «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանն է ԹԵՍՏ. Նրանցից ո՞վ է տարիքով ավելի փոքր՝ ըստ ձեզ. Ձեր ընտրությունը ցույց կտա, թե ինչ մտածողության տեր եք «Վա­րորդ­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մը ցածր է, պատ­ժա­մի­ջոց­ներն էլ չեն գոր­ծում». ի՞նչ անել եր­թև­ե­կու­թյու­նը կար­գա­վո­րե­լու հա­մար. «Փաստ» Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հրդեհ է բռնկվել (վիդեո) Ան­ցանք «դե­մոգ­րա­ֆի­ա­կան» հե­ղա­փո­խու­թյա՞նը. «Փաստ»
Ամենաընթերցված