ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՀՈՒԼԻՍԻ). Հեն­րիխ Մխի­թա­րյա­նը տե­ղա­փոխ­վում է «Բո­րու­սիա»

ՏՈՆԵՐ

Հայաստան՝ Սահմանադրության օր, Ալժիր՝ Անկախության օր, Կանաչ Հրվանդան՝ Անկախության օր, Վենեսուելա՝ Անկախության օր, Արգենտինա՝ Երեխաների օր, Չեխիա և Սլովակիա՝ Կիրիլի և Մեֆոդիի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1813– ծնվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին (Քերեստեճյան)։

1921–ՌԿ(բ) Կ կենտրոնական կոմիտեի Կովկասյան բյուրոն, չեղյալ համարելով նախկին որոշումը, նոր որոշմամբ Լեռնային Ղարաբաղը միացրել է Ադրբեջանական ԽՍՀ-ին՝ առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու։

1949– ծնվել է հայ ազգային, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը։

1989 – վախճանվել է հայ բյուզանդագետ, արվեստաբան, հայագետ Սիրարփի ՏերՆերսիսյանը:

1995– տեղի են ունեցել Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովի ընտրություններ։

-հանրաքվեով ընդունվել է Հայաստանի Սահմանադրությունը:

2004-ավարտվել է «Ոսկե ծիրան» առաջին միջազգային կինոփառատոնը, որի խաղարկային ֆիլմերի անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակի է արժանացել կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարը:

2011-Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեջ մեղադրվող սփյուռքահայ գործարար, «Մեթալ փրինս» ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը:

2013- Դոնեցկի «Շախտյորը» 21.5 միլիոն ֆունտ ստեռլինգով համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում։

2016-Շիրակի մարզի Մարմաշեն, Վահրամաբերդ ու Կապս գյուղերում տեղացած կարկուտը զգալի վնասներ է հասցրել, և բերքը կորցրած գյուղացիները փակել են ճանապարհը՝ ցանկանալով պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել

ԱՇԽԱՐՀ

1770 –Խիոսսի նեղուցում սկսվել է Չեսմենյան ճակատամարտը ռուսական և թուրքական նավատորմների միջև:

1802 –ծնվել է ռուս ադմիրալ և ծովագնաց Պավել Նախիմովը:

1811– Վենեսուելան հռչակել է իր անկախությունը Իսպանիայից։

1829 –Ուրալից արևելք ոսկու հանքերում 14-ամյա ճորտ Պավել Պոպովը գտել է առաջին ալմաստը Ռուսաստանում:

1831-Սանկտ Պետերբուրգում սկսվել է «խոլերային ապստամբությունը»:

1833 –վախճանվել է ֆրանսիացի գյուտարար, հելիոգրաֆի ստեղծող և լուսանկարչության ստեղծողներից մեկը համարվող Ժոզեֆ Նիեպսը:

1841-անգլիացի Թոմաս Կուկը ստեղծել է առաջին զբոսաշրջային գործակալությունը:

1857-ծնվել է գերմանական և համաշխարհային կոմունիստական շարժման գործիչ Կլարա Ցետկինը:

1865 –Լոնդոնում ստեղծվել է «Փրկության բանակ»բարեգործական կազմակերպությունը:

1881-Եգիպտոսի Լուքսոր տարածքում հայտնաբերվել են Սեթ 1-ինի, Ամենհոտեպ 1-ինի, Թութանհամոն 3-րդի և Ռամզես 2-րդ Մեծի դամբարանները:

884 –Գերմանիան հայտարարել է իր իշխանությունը Տոգոյի հանդեպ:

1911 – ծնվել է Ֆրանսիայի 19-րդ վարչապետ Ժորժ Պոմպիդուն:

1921 –Խորհրդային Միությունում ընդունվել է դեկրետ, որը թույլ էր տալիս պետական ձեռնարկությունները վարձակալության հանձնել մասնավոր անձանց՝ ՆԷՊ:

1946-Փարիզում նորաձևությունների ցուցադրության ժամանակ ֆրանսիացի մոդելյեր Լուի Ռեարը առաջին անգամ հանդիսատեսին ցուցադրել է լողազգեստ-բիկինի, այս զգեստով հարթակ էր բարձրացել մանեկենուհի Միշելին Բերնարդինին:

1950 –գնդակահարվել է լեգենդար սիցիլիացի բանդիտ և անջատողական Սալվատորե Դժուլիանոն:

1962 - Ալժիրն անկախություն է ձեռք բերել Ֆրանսիայից:

1969– վախճանվել է գերմանացի ճարտարապետ և տեսաբան, Բաուհաուզի հիմնադիր Վալտեր Գրոպիուսը։

1954 - Էլվիս Փրեսլին ձայնագրել է That's All Right («Ամեն ինչ լավ է») անունով իր առաջին երգը:

1986 թ. – Մոսկվայում տեղի է ունեցել առաջին «Բարի կամքի խաղերի» բացումը։ 1996 - Դոլլի անունով ոչխարը դարձել է առաջին կլոնավորված կաթնասունը:

1999 –Կուբան ԱՄՆ-ին դատական հայց է ներկայացրել 181 միլիարդ դոլարի չափով՝ կապված 40-ամյա տնտեսական շրջափակման արդյունքում կրած վնասների հետ:

2012 - Լոնդոնում բացվել է Եվրոպայի՝ The Shard (բեկոր) անունով և 310 մետր բարձրությամբ ամենաբարձր երկնաքերը:

Կամո Խաչիկյան

 

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված