Ան­ցանք «դե­մոգ­րա­ֆի­ա­կան» հե­ղա­փո­խու­թյա՞նը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր պետության դեմոգրաֆիական պատկերի վրա ազդում են էական որոշակի գործոններ, այդ թվում՝ ծնելիության, մահացության, ամուսնության և ամուսնալուծության, միգրացիայի ցուցանիշները, բնական աղետները, պատերազմական իրավիճակը, երկրի սոցիալտնտեսական դրությունը: Այս բոլոր ցուցանիշներով` Հայաստանի վիճակը, մեղմ ասած, նախանձելի չէ:

Այսօր ունենք մի իրավիճակ, երբ վերջին տարիներին համաշխարհային ցուցիչներով Հայաստանը հայտնվել է ծերացող բնակչություն ունեցող երկրների ցանկում: Ըստ մասնագետների, եթե հնարավոր չլինի այս ընթացքը կասեցնել, 2050-ին մեր ազգաբնակչության 23 տոկոսը կկազմեն 63ից բարձր տարիքի անձինք: Բնակչության ծերացման պատճառներն են ցածր ծնելիությունը և միգրացիան: 2011թ-ից սկսած՝ Հայաստանում ծնունդների թիվը նվազում է:

Անհրաժեշտ է պահպանել ծնունդների ներկայիս մակարդակը, և եթե հնարավոր է, նաև ավելացնենք: Դրանով կլուծվի ոչ թե այսօրվա, այլ 20-30 տարվա ժողովրդագրական խնդիրը: Մասնագետների բնորոշմամբ՝ 2025-ին մեզ սպառնում է բացասական բնական աճ։

Դեմոգրաֆիական ցուցիչների մասին խոսելիս պետք է կարևորել առանցքային նշանակություն ունեցող մի քանի հանգամանքներ. օրինակ՝ երկրում ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտը, ակնկալիքներն ու սպասումներն իշխանություններից և այլն:

Այնպես որ, կարևոր է, թե ինչ դեմոգրաֆիկ կուրս ունի տվյալ կառավարությունը, հատկապես այնպիսի մի երկրում, որի առաջ առկա են լուրջ մարտահրավերներ՝ կապված անվտանգության հետ։ Ասվածի մեջ առանձնահատուկ նշանակություն ունի, թե ինչ սպասելիքներ ունի հանրությունը պետությունից ու իշխանությունից և փոխադարձաբար ինչ է առաջարկվում ազգաբնակչությանը։ Դեմոգրաֆիայի ուղղակի ազդեցությունը անվտանգությանը կարևոր է նրանով, որ ծնելիության ցածր մակարդակն իր անմիջական ազդեցությունն է ունենալու զինուժի հետագա կազմակերպման վրա։

Ծնելիության ցածր մակարդակն իր հերթին կապված է երկրում տարվող սխալ և ոչ կանխատեսելի սոցիալական քաղաքականության հետ, ինչին ականատես ենք լինում ներկայումս։

Ցանկացած կառավարություն պետք է ունենա դեմոգրաֆիական աղետից ՀՀ-ն հանելու հստակ ռազմավարություն:

Իրականում այսօր այդպիսի ռազմավարություն գոյություն չունի: Այն պետք է իր մեջ ներառի թե՛ ֆինանսական մեծ ռեսուրսներ, թե՛ կատարման հստակ ժամկետներ: Կարևոր է նաև առանձնացնել այն հանգամանքը, որ դեմոգրաֆիական խնդիրներն օպերատիվ կերպով հնարավոր չէ միանգամից լուծել։

Համեմատելով տարածաշրջանի երկրների հետ, տարբեր ուսումնասիրություններով պարզ է դառնում, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ծերացման ցուցանիշով Հայաստանը երկրորդ տեղում է, առաջինը Վրաստանն է, Ադրբեջանն ավելի հետ է։

Մի հետաքրքրական դրվագ ֆիքսենք, որը բնորոշ է եղել ՀՀ կառավարող շրջանակներին. խոսքը Հայաստանի ղեկավարների սիրած զբաղմունքներից մեկի մասին է՝ պարբերաբար արտագաղթի մասին տարբեր խոստումներով հանդես գալ:

Օրինակ՝ Սերժ Սարգսյանը ժամանակին կարծում էր, որ իր կառավարման վերջնաժամկետին (նրա խոսքերով՝ դա կլիներ 2040-ին) երկրի բնակչությունն աճելու է մինչև չորս միլիոն: Սարգսյանն իր խոստումներին չէր հավատում, բայց փորձում էր հավել յալ հիմքեր ստեղծել իր իշխանավարման երկարաձգման համար:

Հիմա նույն բանն անում է Նիկոլ Փաշինյանը, ով անընդհատ պնդում է, թե նախորդ տարի Հայաստանում տեղի է ունեցել մի հեղափոխություն (ոմանց համոզմամբ՝ ուղղակի իշխանափոխություն), որն «աննախադեպ է համաշխարհային պատմության մեջ, որովհետև մեր ժողովուրդն է այդպիսին»: Սարգսյանը խոսում էր դեմոգրաֆիկ «հեղափոխության» մասին՝ առանց իրական հիմքերի, նույն բանն, ըստ էության, անում է Փաշինյանը՝ կարծելով, որ միայն իր կամ հեղափոխության գործոնը բավարար է, որպեսզի հասարակությունը հավատա անիրական խոստումներին:

Նիկոլ Փաշինյանը 2018-ի մայիսից հետո պերմանենտ հայտարարում էր հեղափոխության շարունակականության և տարբեր ոլորտներում սպասվող հեղափոխությունների մասին։ Այսպես, նրա խոսքերով՝ քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդեր «տնտեսական հեղափոխությունը» (նշենք, որ նման տերմին տնտեսագիտության մեջ գոյություն չունի), որն, ինչպես տեսանք, ընդամենը ճոխ ձևակերպում էր։ Հետո տեսանք, որ մեզ սպասվում է դատաիրավական հեղափոխություն՝ «անցումային արդարադատության» և «վեթթինգի» տեսքով։ Բայց սա էլ Վենետիկի հանձնաժողովը «ջրեց»: Հիմա արդեն մենք ունենք նոր օրակարգ՝ ի դեմս «դեմոգրաֆիական հեղափոխության»։

Անկեղծ՝ փափագում ենք, որ գոնե այս մեկում հստակ ռազմավարություն լինի, ու այն հաջողի լիարժեքորեն: Սրա «ջրվելը» կործանարար կարող է լինել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Գ.Ծառուկյանը ներկա է գտնվել Հայաստանում Իտալիայի նախկին դեսպանի գրքի շնորհանդեսին Տավուշի մարզում Բաղանիս գյուզի մոտ շրջվել է զինծառայողների տեղափոխող բեռնատարը. Կա 11 վիրավոր ԹԵՍՏ. Ընտրեք բանալին, որով կբացեիք հին սունդուկը. ընտրությունը ձեր մասին ավելին կպատմի, քան սպասում եքԱյս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր. Սուրենյանը` Ամազոնի այրվող անտառների մասին Յուվեցի Կարոյի սպանության և Կարամելի Հարութի ինքնասպանության քրգործերը կարճվել են Երևանում տեղի ունեցավ Կանադայի YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը (տեսանյութ) Նոր զարգացումներ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունից. սպանությունը օժանդակելու կասկածանքով 1 հոգի ձերբակալվել է, սպանություն կատարողին էլ որոնում են (Ֆոտոշարք, տեսանյութեր) ԲՀԿ-ն միշտ էլ առաջնորդվել է ժողովրդի ցանկությամբ, այդպես է նաև Ամուլսարի խնդրի դեպքում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը. Նիկոլ Փաշինյան
Ամենաընթերցված