Խնդի­րը պատ­րաստ­վում են լու­ծել իրենց «քայ­լո­ղա­կան-մայ­դա­նա­կան» մե­թոդ­նե­րով

politnavigator.net-ը «Իջևանում տեղի ունեցած ընդհարումը որպես Հայաստանի մարզերի սոցիալական խնդիրների հայելի» վերնագրով հոդվածում գրում է, որ հուլիսի 17-ին Իջևանում (Տավուշի մարզ) տեղի են ունեցել բնակչության զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք վերաճել են բախման ոստիկանության հետ: Բնակիչներին փողոց դուրս գալ էր ստիպել հուլիսի սկզբին խորհրդարանի կողմից ընդունված անօրինական անտառահատումների համար պատասխանատվության խստացման մասին օրենքը:

Ի պատասխան՝ քաղաքացիները արգելափակել էին Վրաստանը Հայաստանին կապող ավտոմայրուղին՝ պահանջելով թույլ տալ իրենց մոտակա անտառում ծառեր կտրել: Երբ ոստիկանները փորձել են բացել ճանապարհը, ցուցարարները, զինվելով քարերով ու ձողերով, դիմադրություն են ցույց տվել: Բախումների արդյունքում 8 ոստիկան է վնասվել, որոնցից մեկը հոսպիտալացվել է ուղեղի ցնցումով: Ոստիկանության պետի հայտարարության համաձայն, ձերբակալվել և «հուսալի տեղ» է տեղափոխվել 22 ցուցարար: Հուլիսի 18-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրենը և ոստիկանության պետը միաձայն հայտարարել են, որ ցուցարարների պահանջներն անհիմն են, իսկ նրանց գործողությունները՝ «նախապատրաստված սադրանք»:

Իրենց հերթին ցուցարարները, ցուցադրելով իրենց կապտուկները, բողոքում են ծեծից և խոսում սադրանքների մասին, բայց արդեն իրավապահների կողմից իրականացված:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսքերով, տարածաշրջանում տարեկան մեկ միլիոն խորանարդ մետր անտառահատումներ են կատարվում, որոնց 90 տոկոսը անօրինական է, և միևնույն ժամանակ շահույթի շուրջ 30% -ը ծախսվում է պաշտոնյաներին կաշառք տալու վրա: Ըստ նրա, «հիմա իրենք ջարդել են ավանդական կոռուպցիոն սխեման»:

Մարզպետը նաև հայտնել է մարզում 276 թափուր աշխատատեղի մասին զորամասերում, տեքստիլ և ճանապարհաշինության ոլորտներում և անգամ դպրոցներում՝ հավելելով, որ անտառահատումները գերշահույթներ են ապահովում այն կատարողներին:

Իջևանի բնակիչները չեն կիսում մարզպետի կարծիքը և դժգոհություն են հայտնել՝ լրագրողներին ասելով, որ անտառահատմամբ իրենք ստիպված են զբաղվել աշխատանք չլինելու պատճառով: Ըստ տեղի բնակիչների, ոչ մի ապօրինի անտառահատում էլ չկա, և իրենք միայն թափուկ փայտ են դուրս բերում անտառից, իսկ եկամուտները դրանից աննշան են:

Փայտի բիզնեսում ընդգրկված են Իջևանի գրեթե բոլոր այն բնակիչները, որոնք ունեն համապատասխան անձնական տրանսպորտ, իսկ փայտանյութի վաճառքից ստացվող եկամուտներով նրանք սնունդ են գնում, քանի որ օրական աշխատում են 5-7 հազար դրամ: Շատերն են պատրաստ այլ արժանապատիվ աշխատավարձով աշխատանքի: Ըստ իջևանցիների, մարզպետի նշած թափուր աշխատատեղերը ժամանակավոր բնույթի են, հետևաբար, չեն լուծում բնակչության խրոնիկական գործազրկության խնդիրը:

Բացի դա, տեղի բնակիչների կարծիքով, ցրտաշունչ ձմռանը վառելափայտով ջեռուցումը միակ տարբերակն է իրենց համար, քանի որ գազի կամ էլեկտրաէներգիայի միջոցով ջեռուցման անցնելու դեպքում իրենք արագորեն կհայտնվեն պարտքային փոսում: Երևանի ամենագետները, որոնք ներկայացնում են «Հայաստանի փորձագիտական հանրությունը», խնդիր տեսնում են, բայց պատրաստվում են այն լուծել իրենց «քայլողական-մայդանական» մեթոդներով: Իսկ ահա Հայաստանի փաստաբանների միության անդամ Նազելի Վարդանյանը, մեկնաբանելով Իջևանում տեղի ունեցածը, համարում է, որ միայն խստացումներով խնդիրը չի կարող լուծվել, և անհրաժեշտ է զուգահեռաբար սոցիալական աջակցության ծրագիր մշակել:

Նրա խոսքերով, պետությունը կարող է օգնել քաղաքացիներին տներում ներդնել արևային վահանակներ՝ անտոկոս վարկեր տրամադրելով: Ճիշտ է, փաստաբանը չի բացատրում, թե ինչպես են մարդիկ երկարատև վատ եղանակի, ձյան և ամպամածության ժամանակ գիշերները տաքացնելու իրենց բնակարանները: Ըստ որոշների, պետական ծրագրով կարելի է նաև անտառատնկումներ կազմակերպել:

Ըստ նրանց, դրանով անգամ հնարավոր է կրճատել պետական պարտքը, քանի որ «Կիոտոյի արձանագրությունը նախատեսում է զարգացած երկրների կողմից փոխհատուցում վճարել ծառեր տնկող երկրներին»: Ստացվում է, որ, օրինակ՝ Սահարայի բնակիչները ոսկու կարասի վրա են ապրում, բայց ուղղակի դեռ չգիտեն իրենց երջանկության մասին:

Անտառապահների սուր պակասը առաջարկվում է լուծել ինովացիոն մեթոդներով` անտառներում ձայնային սենսորներ տեղադրելով:

Երևում է՝ սենսորները արդեն սովորել են առանց մարդկային միջամտության անտառի մասին հոգ տանել, բացահայտել անտառագողերին և տուգանել նրանց: Սովորաբար Փաշինյանը, որը սիրում է լինել ժողովրդական զանգվածների մեջ, այս անգամ նախընտրել է հետևել իրադարձությունների զարգացմանը առանց Երևանից դուրս գալու: Հրաշալի իմանալով, թե ինչպես են մարդիկ ապրում, վարչապետն ասել է, որ իրավիճակին անծանոթ մարդու մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Իջևանում, Նոյեմբերյանում, Թումանյանում և Բերդում բոլորը ապրում են անտառ հատելու շնորհիվ, բայց դա այդպես չէ, և դրանով զբաղվում է մարդկանց մի նեղ շրջանակ, որոնք կոռուպցիոն կապեր են ստեղծել: Նա առաջարկել է բնակչությանը՝ ջեռուցում իրականացնել վառելիքի բրիկետներով, որոնց արտադրություն հանրապետությունում կա:

Փաշինյանը նաև կատեգորիկ կերպով հայտարարել է, որ «ապօրինի անտառահատումներին փոխզիջում չի լինելու, սա կոռուպցիա է, որից մի քանի անձ հարստանում է»: Փաշինյանը առաջարկել է բնակչությանը զբաղվել գործարարությամբ, բացել զբոսաշրջության սպասարկման փոքր և միջին ձեռնարկություններ և կազմակերպել փոքրածավալ արտադրություններ: Վարչապետը ճանապարհը ցույց տվեց և... վերջ: Անշուշտ, անհրաժեշտ է պաշտպանել անտառը և պայքարել անտառահատումների դեմ, բայց առավել կարևոր է առաջնահերթ կերպով լուծել այնպիսի սոցիալական խնդիր, ինչպիսին խրոնիկ գործազրկությունն է:

«Տուրիզմ և արևային վահանակներ» տիպի խոսակցությունները ընդամենը խոսակցություններ են: Իրականում գործազուրկները կշարունակեն ծառ կտրել հանուն գոյատևման: Մինչև հիմա Փաշինյանի շրջապատում ոչ մի խոսք չի ասվել Իջևանի բնակչության շտապ օգնության որևէ ծրագրի մասին, և շատ է խոսվել «հրաշալի ժողովրդավարական ռեժիմի» ապակայունացման հերթական դավադրության մասին: Կարելի է ասել, որ այս անտառային հակամարտությունը ապագա ցնցումների շարքի առաջին ծիծեռնակներից մեկն է, քանի որ «քայլածները» չեն կարողանում լուծել որևէ սոցիալական խնդիր, և ուղղակի չեն էլ ուզում լուծել , քանի որ դա «քայլողմայդանականի» գործը չէ:

Կամո Խաչիկյան

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Գ.Ծառուկյանը ներկա է գտնվել Հայաստանում Իտալիայի նախկին դեսպանի գրքի շնորհանդեսին Տավուշի մարզում Բաղանիս գյուզի մոտ շրջվել է զինծառայողների տեղափոխող բեռնատարը. Կա 11 վիրավոր ԹԵՍՏ. Ընտրեք բանալին, որով կբացեիք հին սունդուկը. ընտրությունը ձեր մասին ավելին կպատմի, քան սպասում եքԱյս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր. Սուրենյանը` Ամազոնի այրվող անտառների մասին Յուվեցի Կարոյի սպանության և Կարամելի Հարութի ինքնասպանության քրգործերը կարճվել են Երևանում տեղի ունեցավ Կանադայի YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը (տեսանյութ) Նոր զարգացումներ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունից. սպանությունը օժանդակելու կասկածանքով 1 հոգի ձերբակալվել է, սպանություն կատարողին էլ որոնում են (Ֆոտոշարք, տեսանյութեր) ԲՀԿ-ն միշտ էլ առաջնորդվել է ժողովրդի ցանկությամբ, այդպես է նաև Ամուլսարի խնդրի դեպքում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը. Նիկոլ Փաշինյան
Ամենաընթերցված