Սասուն Միքայելյանի հովանավորյալ-ազգականը փորձել է թաքցնել ՀՀԿ-ական լինելու հանգամանքը

Սեպտեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրությունները կրկին աշխուժություն են մտցրել հասարակական-քաղաքական կյանքում:

Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի մարզերի համայնքներում հերթական ընտրություններ կանցկացվեն, որից տասում համայնքապետեր կընտրվեն, իսկ երկու համայնքում ավագանու անդամներ:

Նույն օրն արտահերթ ընտրություններ կկայանան Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի վեց համայնքում, որից երեքում համայնքի ղեկավարի, իսկ երեքում էլ ավագանու անդամներ կընտրվեն:

Ուշագրավ է, որ ընտրությունները բավական հետաքրքիր վերադասավորումներով են ընթանում: Որոշ համայքներում նախկին ՀՀԿ-ականները փորձում են ՔՊԿ-ական հովանավորների աջակցությունից օգտվել և կրկին տեղավորվել իշխանական բուրգի տարբեր օղակներում:

 

Օրերս տեղեկություն տարածվեց, որ Փարաքար համայնքում հետաքրքիր սցենարներ են մշակվում: Եվ, տևական պայքարից հետո, Սասուն Միքայելյանը որոշել է ամեն գնով Փարաքարում ամիսներ առաջ համայնքի ղեկավարի տեղակալ նշանակված իր ազգական Սարդուր Թևոսյանին սատարել: Ըստ շրջանառվող լուրերի, Ս. Թևոսյանը այդ պաշտոնում աշխատելով գրեթե աշխատանքի չի ներկայացել ու հիմա էլ որոշել է առաջադրվել որպես համայնքապետի թեկնածու։

Orer.am-ին հասած տեղեկությունների համաձայն, սակայն, Միքայելյանի հեռավոր ազգական-հովանավորյալն իր ՀՀԿ-ական լինելու հանգամանքը փորձել է թաքցնել ՔՊԿ-ական պատգամավորից: Չնայած, այդ մասին տեղեկություն կա նաև Փարաքարի համայնքապետարանի կայքում, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Սարդուր Թևոսյանը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, բայց այդ մասին, չգիտես ինչու, չի իմացել Սասուն Միքայելյանը:

 
 
Մեր տեղեկություններով, Ս. Թևոսյանն ավելի վաղ սերտ համագործակցել է նաև ՀՀԿ Էրեբունու տարածքային կազմակերպության հետ, և մատուցած ծառայությունների դիմաց աշխատանք է ստացել Էրեբունի վարչական շրջանի համայնքապետարանում:
դիտվել է 4 անգամ
Լրահոս
Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութեր, լուսանկարներ) Արտաշատի համաչափ զարգացման հստակ քայլեր է հարկավոր մշակել և իրականացնել Խոնարհվում եմ մեր անկախությունը նվաճած ու սահմաններն ամուր պահող հերոսների առջև. Արման Վարդանյան All.me թվային հարթակը ՝ WCIT 2019 հատուկ գործընկերԲաբկեն Սեդրակյանը ոստիկանության պրոֆեսիոնալ կադրերից է Գ.Ծառուկյանի առաջարկով՝ խաղողի մթերումն իրականացվում է արագ և առանց հերթերի Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է «Գ.Ծառուկյան» հիմնադրամի նոր բարեգործական ծրագրերը Գեղարքունիքի մարզի համայնքներում
Ամենաընթերցված