Քաղագիտության և բ․․․յան «նուրբ» սահմանը

 Սուրեն Սուրենյանց-ը գրում է.

Տարիների շարունակ բոլորի հետ վիճել եմ, երբ փորձ է արվել քաղաքականությունը համեմատել աշխարհի հնագույն մասնագիտության հետ։ Այսօր էլ կվիճեմ, սակայն Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պարբերաբար աշխարհի հնագույն մասնագիտությանը բնորոշ «մաստեր կլասս» է ցուցադրում՝ թուլացնելով իմ փաստարկները։
Հմայակը մշատպես փորձել է կայանալ հեղինակությունների հաշվին՝ հետո թիարխավորելով նրանց, երբ ավելի գայթակղիչ առաջարկություն է ստացել։ 1999-ին նա մանդատ ստացավ երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի շնորհիվ, հետո շատ արագ դիրքավորվեց Արտաշես Գեղամյանի կողքին։ Երկու դեպքում էլ՝ շատ լավ հիշում են Հմայակին ու նրա անփառունակ «ապահարզաննները» ՀԺԿ-ից ու «Ազգային միաբանությունից»։
Սակայն Հմայակն ամենաշատն օգտվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առատաձեռնությունից, երբ իր կոմֆորտն էր ստեղծում նրա շվաքի տակ։ Մանրամասներին չեմ անդրադառնա, որովհետև ստիպված եմ լինելու հասնել այն սահմանագծին, երբ Հմայակը քաղաքականությունը հասցրել է աշխարհի ամենահին մասնագիտության նշաձողին։
Արդեն տևական ժամանակ է, որ Հմայակը նոր տեր է փնտրում՝ փորձելով անվանարկել Գագիկ Ծառուկյանին ու նրա շրջապատին։ Չի ստացվում։ Դե, ո՞վ կարող է հարգել մարդու, ով ուրանում է իր համար այնքան բան արած մարդուն, ով Հովհաննիսյանին ձեռք է մեկնել նրա համար այնքան դժվար պահերի։ Մյուս կողմից՝ Հմայակն այլևս գին չունի, ու նրա ջղաձգումների համար վճարող չկա։
Դե, այսպիսի անձնական տրագիկոմեդիա, որը քաղաքագիտությունը աշխարհի ամենահին մասնագիտության հետ նույնացրած մարդուն ստիպում է՝ կռիվ տալ արդեն Ծառուկյանի շրջապատի մարդկանց շվաքների հետ։
Հետո մարդկանցից նեղանում ենք, որ քաղաքականությունն ու բոզությունը շփոթում են իրար հետ։ Ի՞նչ անեն խեղճ մարդիկ, որ հայտնի քաղաքագետի կերպարի մեջ գտել են աշխարհի ամենահին մասնագիտության տիրոջը։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված