Գլխագրեր
01:03 Արտաշատի ԲԿ-ն մինչ օրս սպասարկել է կորոնավիրուսով վարակված 537 պացիենտի00:31 Պարետի որոշմամբ՝ 24 ժամով կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը23:48 Թալինի ոստիկանները շինանյութի խանութից կատարված գողության դեպք են բացահայտվել22:51 «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է Իգալոյի վարձակալությունը մինչև 2021 թվականի հունվար22:02 Տանձուտ համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքն Աննա Հակոբյանի այցելության օրը. համայնքի ղեկավար21:37 Տիգրան Ավինյանը` սահմանափակումների ռեժիմին վերադարձի մասին21:05 Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների համար. Գամկրելիձե20:27 Երբ կբացվի օդային հաղորդակցությունը. փոխվարչապետը մանրամասներ հայտնեց20:11 Այսօր քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը. Վարչապետ19:36 Աշխարհահռչակ դոները՝ նաև Հայաստանում. Տերյան փողոցում իր դռներն է բացել «Ալի Բաբա» ռեստորանը

Բաբկեն ջան, հիմա դու որոշի՝ կամ դու ես ստում, կամ էլ՝ կառավարությունը, ի դեմս ԱՎԾ-ի. Մինասյան

Պատգամավոր Բաբկեն Թունյանը երեկ փորձել է հակադարձել նախկին դեսպան Միքայել Մինասյանին՝ մտածող մարդկանց էլ խորհուրդ տալով ինքնուրույն դատողություններ անել իր հրապարակած, իբր, իրական փաստերի շուրջ: Հույսը երևի այն էր, որ մտածող մարդիկ կալարեին փաստերը ստուգել և իր ներկայացրածը հալած յուղի տեղ կընդունեին:

Փաստերը ստուգելու արդյունքում պարզվեց, որ պատգամավորը վիճակագրությունից օգտվել կամ չի կարողանում, կամ էլ՝ գիտակցված մոլորեցնում է։

Եվ այսպես, Բաբկենը, հղում անելով ՄԱԿ-ի ինչ-որ տվյալների, պնդել է, որ «2016 թվականին Հայաստանից արտահանվել է 106.3 միլիոն դոլարի ադամանդ, 2019 թվականին՝ 54.3 միլիոն դոլարի ադամանդ»։

Ըստ ամենայնի՝ պատգամավորը տեղյակ չէ, որ ՀՀ ԱՎԾ-ն հրապարակում է «Արդյունաբերական կազմակերպությունների հիմնական ցուցանիշներն ըստ տնտեսական գործունեության հնգանիշ դասակարգման 2016 թվականի հունվար-դեկտեմբերին» և «Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտահայտությամբ 2016 թվականի հունվար-դեկտեմբերին» անվամբ զեկույցներ։ Եվ ահա այս զեկույցների ուսումնասիրությունից պարզվում է, որ՝

Երկնիշ դասակարգմամբ 32 կոդի տակ թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալն ընթացիկ գնելով կազմել է.
2016-ին՝ 36.4 մլրդ դրամ
2017-ին՝ 51.2 մլրդ դրամ
2018-ին՝ 53.1 մլրդ դրամ
2019-ին՝ 49.5 մլրդ դրամ։

Արդեն իսկ երևում է, որթողարկված արտադրանքի ծավալներն աճել են։ Բայց հնարավոր է, որ 32 կոդի տակ եղած բազմաթիվ արտադրատեսակների մեջ եղած ապրանքներից մյուսներն աճել են, իսկ ադամանդի ծավալը նվազել է։ Սա ստուգելու համար բացում ենք հնգանիշ դասակարգման տվյալները և պարզում, որ՝

Հայաստանում «32.12.1 Ադամանդի մշակում» կոդով թողարկված արտադրանքի ծավալը կազմել է.
2016-ին՝ 30.9 մլրդ դրամ
2017-ին՝ 41.5 մլրդ դրամ
2018-ին՝41.3 մլրդ դրամ
2019-ին՝ 43.2 մլրդ դրամ

Տվյալները ստուգելու համար դիմում ենք մեկ այլ մեթոդի՝ համեմատում ենք թողարկված արտադրանքի բնեղեն արտահայտությամբ ծավալները:

Պարզվում է, որ Հայաստանում արտադրվել է՝
2016-ին՝ 125431 կարատ
2017-ին՝ 204102 կարատ
2018-ին՝ 229 396 կարատ
2019-ին՝ 239 220 կարատ

Որպեսզի պարզենք՝ Բաբկենն ի վերջո ճիշտ է ասում, թե ոչ, ստուգում ենք իրացված արտադրանքի ծավալները։

Արդյունքներն այսպիսին են.
2016-ին՝ 30.9 մլրդ դրամ, որից 24.4 մլրդը՝ ԱՊՀ-ում, 6.5 մլրդը՝ այլ երկրներում,
2017-ին՝ 41.9 մլրդ դրամ, որից 37.2 մլրդը՝ ԱՊՀ-ում, 4.7 մլրդը՝ այլ երկրներում,
2018-ին՝ 43.0 մլրդ դրամ, որից 35.4 մլրդը՝ ԱՊՀ-ում, 5.6 մլրդը՝ այլ երկրներում
2019-ին՝ 42.9 մլրդ դրամ, որից 37.8 մլրդը՝ ԱՊՀ-ում, 2.0 մլրդը՝ այլ երկրներում։

Եթե նշված պաշտոնական տվյալների հետ մաթեմատիկական մեկ գործողություն անեք՝ նշված ցուցանիշները բաժանենք դոլարի տարեկան միջին փոխարժեքի վրա, կպարզեք, որ Բաբկենի ներկայացրած տվյալները իրականությունից շատ հեռու են։

Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան՝ 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանում երկնիշ դասակարգմամբ արտադրատեսակների թողարկված ծավալը 23.3 մլրդ դրամ է։ Եռամսյակի կտրվածքով մեր ԱՎԾ-ն հնգանիշ դասակարգմամբ տվյալներ չի հրապարակում, բայց հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, կարելի է վստահ ասել, որ թողարկված արտադրանքի 85-90 տոկոսն ադամանդն է։ Այսինքն՝ 20 մլրդ դրամ։ Իրացման ու արտահանման ծավալները ևս համեմատելի են։

Եվ վերջում ամենատպավորիչ տվյալը, որից Բաբկենը հավանաբար շոկի կենթարկվի. 2020 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում մշակվել է 118 476 կարատ ադամանդ։ (Անցած տարի նույն ժամանակահատվածում մշակվել էր 67 900 կարատ։)

Այսինքն՝ 2020 թվականի երեք ամիսներին մշակվել է մոտավորապես այնքան, որքան 2016-ի ողջ ընթացքում։ Բայց սա էլ էական չէ։ Էականն այն է, որ ըստ ԱՎԾ-ի տվյալների Հայաստանում ադամանդագործության մեջ զբաղված է 522 մարդ (նախորդ գրառումներից մեկում ցույց եմ տվել, որ 1000plus կայքի տվյալներով դրանց թիվն իրականում 400 է)։

Բայց նույնիսկ եթե համարենք, որ 522-ը ճիշտ ցուցանիշ է, ու այդ բոլորն էլ զբաղված են ադամանդ մշակելով, ապա ստացվում է, որ նույնիսկ եթե տոն օրերին էլ աշխատեին, նրանցից յուրաքանչյուրը պետք է մշակեր 2.5 կարատ ադամանդ (118 476 կարատը բաժանում ենք հունվար-մարտ շրջանի 91 օրվա վրա, ապա բաժանում ենք 522 աշխատողների վրա)։ Եթե գտնեք թեկուզ մեկ ադամանդագործ, ով ի վիճակի է 90 օր շարունակ օրական 2.5 կարատ քար մշակել, տեղյակ պահեք հիանանք (հիշեցնեմ, որ միջին ցուցանիշը քարի որակից ու չափից կախված հասնում է օրական 1.4 կարատի)։

Բաբկեն ջան, ինչպես տեսնում ես՝ որպես մտածող մարդ ծանոթացա ու հետևություններ արեցի։ Հիմա դու որոշի՝ կամ դու ես ստում, կամ էլ՝ կառավարությունը, ի դեմս ԱՎԾ-ի։

Արմեն Մինասյան

  

 

 

 
 
  •  
Լրահոս
Ինչ պայմաններում է կնքվել Հայաստանի կողմից «ՕՍԱ-ԱԿՄ» համակարգերի ձեռքբերման պայմանագիրը, ինչ է այն նախատեսում և ով է մատակարարը. Infoport.am 517 նոր դեպք, վարակվածների թիվն անցավ 10 000-ից 6 ժամով լույս չի լինելու Երեւանի մի շարք հատվածներում «Ժողովուրդ». Հաշվեքննիչ պալատի՝ 2019-ի վերաբերյալ գործունեության եզրակացությունը ներկայացվել է ԱԺ Ավինյանն ասել է, որ պետք է պատրաստ լինել՝ առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու. «Իրատես» «Ժողովուրդ». Կրթական համակարգում անմխիթար վիճակ է. 6 բուհեր «անտեր» են մնացել Նիկոլ Փաշինյանը սկզբում խայտառակեց ՀԱՊԿ-ը, հիմա էլ` ԵԱՏՄ-ն․ Հակոբյան Արտաշատի ԲԿ-ն մինչ օրս սպասարկել է կորոնավիրուսով վարակված 537 պացիենտիՊարետի որոշմամբ՝ 24 ժամով կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունըԹալինի ոստիկանները շինանյութի խանութից կատարված գողության դեպք են բացահայտվել«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է Իգալոյի վարձակալությունը մինչև 2021 թվականի հունվարՏանձուտ համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքն Աննա Հակոբյանի այցելության օրը. համայնքի ղեկավարՏիգրան Ավինյանը` սահմանափակումների ռեժիմին վերադարձի մասինՎրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների համար. ԳամկրելիձեԵրբ կբացվի օդային հաղորդակցությունը. փոխվարչապետը մանրամասներ հայտնեցԱյսօր քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը. ՎարչապետԱշխարհահռչակ դոները՝ նաև Հայաստանում. Տերյան փողոցում իր դռներն է բացել «Ալի Բաբա» ռեստորանըՆիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելԳործարկվել է ՀՀ նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքըՂազախստանի նախագահն արագ ապաքինում է մաղթել Փաշինյանին«Բելառուսում փաշինյաններ ու զելենսկիներ չկան, այստեղ Մայդան չի՛ լինելու»․ Լուկաշենկո․ BeltaԼոռիում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվելՈրքան կկազմի մինչև 10 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանների տարեկան գույքահարկը ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող գազի սակագինը թանկացնել 4․5 %-ով, ոչ թե 11 %-ով, ինչպես առաջարկում է «Գազպրոմ Արմենիան» Տիգրան Ավինյանը թեստավորվել է, հայտնի է պատասխանըՀՀ զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ խոցել են ադրբեջանական ռազմական տեխնիկա. Տեսանյութ Համագործակցելու սովետահպատակի բարդույթի, համատարած հետազոտությունների անհրաժեշտության և վարչապետի ապաքինմամբ ազդարարվելիք նահանջի մասին Կաթողիկոսը նոր նշանակումներ է արել Արայիկ Հարությունյանը նախարարներ է նշանակել Կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Արարատ Միրզոյանի որոշմամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի. Օրակարգը հայտնի է Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվԱլիեւը փորձում է փրկել իրեն եւ Ադրբեջանը «Պատկերացրեք՝ երդմնակալության խնջույքին վարչապետը արդեն վարակված է եղել. քանի զինվորական է մտել զորամասեր» Կորոնավիրուսի 210 նոր դեպք է գրանցվել, 8 մարդ մահացել է Էդմոն Մարուքյանն առաջարկում է օնլայն ցույց անցկացնել՝ գույքահարկի բեռն ավելացնելու դեմ Մեր թեստը ցավոք դրական է. Նիկոլ Փաշինյան «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու «Բարդակ» է ու քաոս. Մինչև հունիսի վերջ կորոնավիրուսով պայմանավորված մահերի քանակը կարող է անցնել 1.000-ից. Քաղաքագետ ԿԳՄՍ նախարարի «մանկական» մեկնաբանությունը՝ Լազարոտեի կոնվենցիայի վերաբերյալ Առաջիկա 2 օրերին կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ և Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթներըԱյսօր «դուխով» օրն է․ կաթողիկոսը կարող էր ընդամենը 3 բառ ասել` «տեսա՞ք ինչ արիք»․ Արթուր ԴանիելյանԱյսօր մենք կորցրեցինք մեր կոլեկտիվի ամենաբարի մարդուն․ Վահե Տեր-ՄինասյանԱդրբեջանը հետեւողականորեն լկտիանում է. Կարեն ԲեքարյանՀայաստանից փողերը փախչելու են, կրիմինալը ակտիվանալու է, ուժային կառույցները վատ են աշխատելու․ քաղաքագետԳալուստ Սահակյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա ՂազարյանցըԳյումրիում շների կողմից հարձակման ենթարկված 2.5-ամյա երեխան երկրորդ անգամ է վիրահատվելՀաջողությամբ խոցել եմ 500 մետր հեռավորության նշանակետը․ Արայիկ ՀարությունյանԱզա´տ զգացեք ձեզ, քանզի ես դեռ նոր եմ սկսում․ Ալեն Սիմոնյան