Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ» «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ«Այն, ինչ ունենք, պետք է ամուր պահենք». Լուսինե Թովմասյանի ընտանեկան ֆոտոշարքըՀունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպքԵՄ-ն հետաձգում է X-ի դեմ հետաքննությունը՝ ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների ֆոնին․ FT«Շարունակեց խաթարել եկեղեցու հեղինակությունը և ներքին անդորրը». Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդՉկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջԹրամփը չի ցանկանում առևտրային համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետՄեկ բարելի համար Brent նավթի գինը հասել է 68.77 դոլարիՀայաստանի շահերից է բխում լինել ՌԴ-ի հետ. Արա ԱբրահամյանԵրևանում տրոլեյբուսը վրшերթի է ենթարկել ավտոմեքենան նորոգող վարորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՌուսական բանակը լայնածավալ օդային հարձակում է կատարել Դնեպրի վրաՄեր կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օգտագործվելու է երեք հիմնական ֆեյք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Չփորձեք ձեր ճղճիմ, փոքրոգի, անաստված տեսակով բախվել ժայռին, փշրվելու եք․ Պողոս վարդապետ1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումԱշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին Դա Հայաստանի ինքնիշխան հարցն է. Պեսկովը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասինՊատրաստ ենք պատերազմին. Սիրիայի նախագահն արձագանքել է Դամասկոսի վրա Իսրայելի հարվածներինԻսլանդիայում հրաբխի ժայթքումը ստիպել է տարհանել զբոսաշրջիկներին և տեղացիներինԱսադի ռեժիմի անկումից ի վեր Իսրայելը փորձում է կազմալուծել Սիրիան․ Ահմադ ալ-ՇարաաԱյդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունի
Հասարակություն

Կկեղծի՞ արդյոք Նիկոլն ընտրությունները

Արսեն Բաբայանն իր տելեգրամյան ալիքում գրում է.

Արդեն տեղյակ ենք, որ դավաճան իշխանունությունը խոսում է արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին: Ես և ընդդիմության իմ բոլոր գործընկերներն անընդունելի ենք համարում Նիկոլի վարչապետությամբ ընտրությունների անցկացումը: Պատճառները շատ են։ Օրինակ՝ այս ժամանակաշրջանում չի կարելի պետությունը տանել նոր ցնցումների և երկրորդ՝ Նիկոլն այդ ընտրություններում հաղթելու համար կդիմի ամենադաժան կեղծիքներին, ահաբեկումներին և ուժային կառույցների գործադրմամբ՝ մրցակիցների բանտարկության: Իշխանությունը պնդում է, թե ընտրությունները կեղծելու ժամանակներն անցել են, որի ապացույցն էլ, իբր, 2018-ի ընտրություններն են։ Նախ՝ այնքան էլ համոզված չեմ, որ 2018-ին ընտրությունները չեն կեղծվել, բայց այժմ ընդունենք, թե իսկապես չեն կեղծել։ Իսկ արդյո՞ք 2018-ին ընտրություններ չկեղծելը կարող է երաշխիք լինել, որ հնարավոր արտահերթ ընտրությունները չեն կեղծվելու։ Պատասխանը բացասական է նախ այն պարզ պատճառով, որ 2018-ին չկար կեղծելու անհրաժեշտություն, իսկ հիմա ակնհայտ է, որ իշխանության վերարտադրվելն իրենց համար դարձել է կենսական նշանակության անհրաժեշտություն։ Որևէ բան կեղծելու համար անհրաժեշտ եմ համարում դիտարկել պոտենցիալ կեղծարարի մոտիվացիան և կոնկրետ վարքագիծը, որն էլ թույլ կտա իրական պատկերացում կազմել սպասվող հնարավոր կեղծումների մասին։ Այսպես, իշխանությունն ունի՞ արդյոք ընտրությունները կեղծելու անհրաժեշտություն։ Պատասխանը, իմ համոզմամբ, միանշանակ դրական է, քանի որ դրա համար նրանք ունեն բոլոր պատճառները։ Չընտրվելու դեպքում կոնկրետ Նիկոլին ու իր թիմի մեծամասնությանը նախ սպասում է երկարատև բանտարկություն առնվազն սահմանադրական կարգը տապալելու և/կամ իշխանությունը յուրացնելու մեղադրանքներով։ Այս իշխանության կողմից նշված հանցագործությունների կատարման մասին դատախազությունում առկա են բազմաթիվ փաստերով հագեցած հաղորդումներ և ցանկացած անաչառ քննությունը միանշանակ կհաստատի նրանց մեղավորությունը։ Բացի դրանից իշխանության կորստով Նիկոլն ու իր թիմը կկորցնեն միլիոնավոր դոլարներ յուրացնելու հնարավորությունը։ Անցնած շուրջ 3 տարում համոզվել ենք, որ յուրացումների պակաս չի զգացվել։ Արդյո՞ք Նիկոլի անձն ու գործունեությունը առիթ են տալիս ենթադրելու, որ նա ի վիճակի է կեղծիքների։ Այս դեպքում էլ, իմ համոզմամբ, պատասխանը միանշանակ դրական է։ Դրական է այն պարզագույն պատճառով, որ անցնող շուրջ երեք տարիների ընթացքում Նիկոլն ու իր ռեժիմը թույլ են տվել հարյուրավոր կեղծիքներ։ Դրանք սկսվել են Սահմանադրության փոփոխության ակնհայտ ապօրինությամբ, շարունակվել են բազմաթիվ փաստերի ամենաէժան կեղծումներով և ավարտվել էն Արցախը ադրբեջանցիներին հանձնելու դավաճանական գործողությամբ։ Բոլորս ենք հիշում, որ Նիկոլն իր թիմով Հանրապետության հրապարակում հայտարարեց, թե Ղարաբաղի հարցի լուծման ցանկացած տարբերակ քննարկելու է ժողովրդի հետ, և որոշումն ընդունվելու է ոչ թե իր կողմից, այլ՝ ժողովրդի։ Իսկ ի՞նչ արեց նա։ Իրականացրեց Հայաստանի Հանրապետության պատմության ամենամեծ կեղծիքը։ Նիկոլը բոլորից (նույնիսկ իր թիմից) գաղտնի նոյեմբերի 9-ին (Ադրբեջանի դրոշի տոնին) ստորագրելով հայտնի փաստաթուղթը միաձայն որոշեց, որ Արցախի շուրջ 80 տոկոսը հանձնում է թշնամուն։ Ստորագրեց, որից հետո միայն այդ մասին տեղեկացրեց ժողովրդին։ Այն ժողովրդին, որն իբր պետք է որոշեր Ղարաբաղի խնդրի լուծման տարբերակը։ Ինքն էր այդպես հայտարարել։ Ինքն էլ կեղծեց իր ամենակարևոր խոստումը։ Փաստորեն Նիկոլը կեղծեց հայ ազգի որոշումը։ Կարևոր է նաև այդ մեծ կեղծիքի մոտվիացիան։ Նա պնդում է, որ այդպես չանելու դեպքում իրեն կանվանեին դավաճան։ Այսինքն՝ նրա համար կարևոր էր բացառապես իր անձը։ Այսինքն՝ նա պատրաստ է թույլ տալ պատմության ամենամեծ կեղծիքը միայն այն պատճառով, որ իրեն չասեն դավաճան։ Փաստորեն հաստատվում է, որ նա կարծում էր, թե կկարողանա հանրությանը խաբելով իր վրայից մաքրել դավաճանի անունը։ Այն իշխանությունը, որը կեղծեց հայ ժողովրդի որոշումը՝ մեկ վայրկյան անգամ չի վարանելու կեղծել ընտրությունները, որպեսզի վերարտադրվի ու վերջնականապես իրագործի հայակործան իր առաքելությունը։