Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ» «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին
Փաշինյանի արածները հակառակ են մեր պետությանը. քաղաքացի Փաշինյանը կասկածներ ունի իր հենասյուների նկատմամբ․ «Իրավունք»Եվրոպան մեզ առաջարկում է ոչ միայն տնտեսական հնարավորություններ, այլև արմատապես փոխել մեր հասարակության բարոյական կողմնորոշումը․ Մհեր ԱվետիսյանԽնդիր է դրված ՀԷՑ-ի 7000 աշխատակիցներին դարձնել ՔՊ էլեկտորատ․ «Հրապարակ»Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ«Այն, ինչ ունենք, պետք է ամուր պահենք». Լուսինե Թովմասյանի ընտանեկան ֆոտոշարքըՀունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպքԵՄ-ն հետաձգում է X-ի դեմ հետաքննությունը՝ ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների ֆոնին․ FT«Շարունակեց խաթարել եկեղեցու հեղինակությունը և ներքին անդորրը». Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդՉկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջԹրամփը չի ցանկանում առևտրային համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետՄեկ բարելի համար Brent նավթի գինը հասել է 68.77 դոլարիՀայաստանի շահերից է բխում լինել ՌԴ-ի հետ. Արա ԱբրահամյանԵրևանում տրոլեյբուսը վրшերթի է ենթարկել ավտոմեքենան նորոգող վարորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՌուսական բանակը լայնածավալ օդային հարձակում է կատարել Դնեպրի վրաՄեր կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օգտագործվելու է երեք հիմնական ֆեյք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Չփորձեք ձեր ճղճիմ, փոքրոգի, անաստված տեսակով բախվել ժայռին, փշրվելու եք․ Պողոս վարդապետ1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումԱշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին Դա Հայաստանի ինքնիշխան հարցն է. Պեսկովը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասին
Քաղաքականություն

Չավուշօղլուն Միրզոյանին հրավիրել է Անթալիա. ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստացել և շարունակում է ստանալ այս տարվա ընթացքում տարատեսակ միջոցառումների հրավերներ, այդ թվում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանը հրավիրված է Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

«ՀՀ ԱԳ նախարարությունը համապատասխան ընթացակարգով քննարկում է նախարարի՝ վերոնշյալ միջոցառումներին մասնակցության նպատակահարմարությունը։ Հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի կայացվելիք որոշումների մասին»,- նշեց Հունանյանը։

Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայի համալսարանում դիվանագետների հետ հանդիպմանն ասել է, որ մարտի 11-13-ն անցկացվելու է Անթալիայի դիվանագիտական 2-րդ ֆորումը, որին մասնակցելու հրավեր են ուղարկել բազմաթիվ երկրներ, հրավիրվածների ցանկում են նաև Հայաստանը, Հունաստանը, Կիպրոսն ու Իսրայելը։ Նրա խոսքով` արդեն 39 երկրի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։

Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։