Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ» «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին
ԵՄ-ն հետաձգում է X-ի դեմ հետաքննությունը՝ ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների ֆոնին․ FT«Շարունակեց խաթարել եկեղեցու հեղինակությունը և ներքին անդորրը». Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդՉկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջԹրամփը չի ցանկանում առևտրային համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետՄեկ բարելի համար Brent նավթի գինը հասել է 68.77 դոլարիՀայաստանի շահերից է բխում լինել ՌԴ-ի հետ. Արա ԱբրահամյանԵրևանում տրոլեյբուսը վրшերթի է ենթարկել ավտոմեքենան նորոգող վարորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՌուսական բանակը լայնածավալ օդային հարձակում է կատարել Դնեպրի վրաՄեր կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օգտագործվելու է երեք հիմնական ֆեյք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Չփորձեք ձեր ճղճիմ, փոքրոգի, անաստված տեսակով բախվել ժայռին, փշրվելու եք․ Պողոս վարդապետ1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումԱշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին Դա Հայաստանի ինքնիշխան հարցն է. Պեսկովը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասինՊատրաստ ենք պատերազմին. Սիրիայի նախագահն արձագանքել է Դամասկոսի վրա Իսրայելի հարվածներինԻսլանդիայում հրաբխի ժայթքումը ստիպել է տարհանել զբոսաշրջիկներին և տեղացիներինԱսադի ռեժիմի անկումից ի վեր Իսրայելը փորձում է կազմալուծել Սիրիան․ Ահմադ ալ-ՇարաաԱյդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունիԱդրբեջանցի մարտիկ Ջավիդ Ռզաևը զրկվել է ՌԴ քաղաքացիությունիցՏարադրամի փոխարժեքները այսօր. Ռուբլին կտրուկ թանկացել է Համապարփակ պաշտպանությունն է մեր երկրի զարգացման գրավականը. Ավետիք Քերոբյան
Սպորտ

Երկու մրցման ենք մասնակցել, մարզիկներին նոր հագուստ չեն տվել, Օլիմպիական կոմիտեն իր անգործությամբ է մեզ վնաս տալիս․ Գևորգ Ալեքսանյան․ Mediamax

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը խոսել է այն խնդիրներից, որոնց պարբերաբար առնչվում են: Այս մասին գրում է Mediamax.am-ը։

Թիմը Եվրոպայի առաջնությունից նոր է վերադարձել, որտեղ չորս մեդալ է նվաճել, իսկ թե ինչ դժվարությունների միջով անցել, պարզաբանել է մարզիչը:

 «Հույս ունեմ մենք էլ կկարողանանք հետագայում մեր մարզիկներին այնպես հանել գորգ, ինչպես անում են շատ երկրների ներկայացուցիչներ:

Մեր բյուջեն է քիչ, միշտ գումարը չի բավականացնում ավելի լավ պատրաստվել: Եղածով ենք կռիվ տալիս այն թիմերի դեմ, որոնք ամեն ինչ ունեն, այդ թվում՝ մի քանի բժիշկ ու մերսողներ: Մերսողն ու բժիշկը մեզ հետ աշխատում են, բայց աշխատավարձ չեն ստանում, մրցումների առանց նրանց ենք մեկնում:

Մեզ մոտ պատկան մարմինները ոչ մի քայլ չեն արել մրցավարության հարցը լուծելու համար: Հավասար մարզիկների պայքարում մրցավարների միջամտության արդյունքում մեդալներից ենք զրկվում: Արդեն չորրորդ ամիսն է երկու մրցման ենք մասնակցել, մարզիկներին վիտամիններ ու նոր հագուստ չեն տվել, հնով են ելույթ ունենում:

Վերականգնիչներ չեն ստանում մարզիկները, ամաչում էլ ենք նրանցից ավելի լավ արդյունք պահանջել:

Այս հարցերը 15 օր առաջ բարձրաձայնել ենք ԿԳՄՍ-ում ու խոսել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան հետ: Սպասում ենք պատասխանի:  

Գեւորգ Ղարիբյանը մեկ ձեռքով էր ԵԱ-ում գոտեմարտում, բայց չկարողացանք նրան լավ վիճակի հասցնել, որ լիարժեք մասնակցի: Անձնական գումարներով է բուժումը ստացել: Այնքան խնդիրներ ունենք, որ չենք կարողանում ավելի լավ մասնակցել:

 

Օլիմպիական խաղերում երեք մեդալ ենք նվաճել, երբ բարձրաձայնեցինք խնդիրների մասին, մասնավորապես վատ մրցավարության, մեր սպորտային ղեկավարությունը դրա հետեւից չգնաց: Ի՞նչ քայլեր գործադրեցին, այ սա է անտարբերությունը:

Մենք կռվում ենք մեր երկրի համար, իսկ երբ իրենք պետք է կռվեն մեզ համար, ոչ մի քայլ չեն անում: Իսկ Օլիմպիական կոմիտեն իր անգործությամբ է մեզ վնաս տալիս»:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում։