Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ» «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ«Այն, ինչ ունենք, պետք է ամուր պահենք». Լուսինե Թովմասյանի ընտանեկան ֆոտոշարքըՀունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպքԵՄ-ն հետաձգում է X-ի դեմ հետաքննությունը՝ ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների ֆոնին․ FT«Շարունակեց խաթարել եկեղեցու հեղինակությունը և ներքին անդորրը». Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդՉկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջԹրամփը չի ցանկանում առևտրային համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետՄեկ բարելի համար Brent նավթի գինը հասել է 68.77 դոլարիՀայաստանի շահերից է բխում լինել ՌԴ-ի հետ. Արա ԱբրահամյանԵրևանում տրոլեյբուսը վրшերթի է ենթարկել ավտոմեքենան նորոգող վարորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՌուսական բանակը լայնածավալ օդային հարձակում է կատարել Դնեպրի վրաՄեր կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օգտագործվելու է երեք հիմնական ֆեյք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Չփորձեք ձեր ճղճիմ, փոքրոգի, անաստված տեսակով բախվել ժայռին, փշրվելու եք․ Պողոս վարդապետ1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումԱշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին Դա Հայաստանի ինքնիշխան հարցն է. Պեսկովը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասինՊատրաստ ենք պատերազմին. Սիրիայի նախագահն արձագանքել է Դամասկոսի վրա Իսրայելի հարվածներինԻսլանդիայում հրաբխի ժայթքումը ստիպել է տարհանել զբոսաշրջիկներին և տեղացիներինԱսադի ռեժիմի անկումից ի վեր Իսրայելը փորձում է կազմալուծել Սիրիան․ Ահմադ ալ-ՇարաաԱյդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունի
Քաղաքականություն

Նա կարող էր փախչել, բայց մինչև վերջ մնաց իր ժողովրդի հետ

Արցախի նախկին պետնախարար, հասարակական, քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը արդեն մեկ ու կես ամսից ավելի ադրբեջանական բանտում է գտնվում։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամուրջն անցնելու փորձի ժամանակ, ադրբեջանցիները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին, տեղափոխել Բաքու, 4-ամսյա կալանքի ենթարկել և մի շարք հոդվածներով մեղադրանքներ են առաջադրել։

Ռուբեն Վարդանյանը, հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից, տեղափոխվեց Արցախ, որոշ ժամանակ անց դարձավ Արցախի պետնախարարը։ Ադրբեջանի իշխանությունները, ընդհուպ ամենաբարձր մակարդակով՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, սկսեցին պահանջներ ներկայացնել Ռուբեն Վարդանյանին հեռացնելու, նրան մեղադրանքներ հասցեագրելով, անվանարկելով և վիրավորելով։ Ի վերջո Արցախի իշխանությունները տեղի տալով Ադրբեջանի, նաև Հայաստանի իշխանությունների ճնշումներին պետական նախարարի պաշտոնից հեռացրեցին Ռուբեն Վարդանյանին, որը ոչ թե հեռացավ Արցախից, թեև ուներ այդ հնարավորությունը, այլ ստեղծեց Արցախի անվտանգության և զարգացման ճակատը, մի խումբ համակիրների հետ զգալի աշխատանք տարավ շրջափակման պայմաններում ապրող արցախցիների կարիքները հոգալու, նրանց խնդիրները լուծելու ուղղությամբ և, բնականաբար, Ադրբեջանը չէր կարող ներել այս հանգամանքը ու մինչ տարբեր գերագնահատված անձինք կարողացան բարեհաջող «պլստալ» Հակարիի կամրջից և հայտնվել Հայաստանում, Ռուբեն Վարդանյանը այն 8 պետական գործիչներից մեկն էր, որին ադրբեջանցիներն առանց այլևայլության ձերբակալեցին և տեղափոխեցին Բաքու։ Ի դեպ մեր հավաստի տեղեկություններով Ալիևի ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի հասցեին հնչեցրած հոխորտանքներից և պահանջներից հետո Կարապետյանը նույնպես հեռացավ համակարգից։  Ինպես միշտ սցենարը նույնն էր, արդյունքը նույնպես։

Իհարկե, սուտ կլինի ասել, թե նրա ձերբակալությունը լուրջ միջազգային աղմուկ չբարձրացրեց։ Իր պաշտոնավարման կարճ ընթացքում Ռուբեն Վարդանյանը հասցրել էր շփվել բազմաթիվ միջազգային լրատվամիջոցների, լուրջ քաղաքական ու հասարակական դեմքերի հետ, կարճ ժամանահատվածում արցախցիների ձայնը լսելի դարձնելով աշխարհի տարբեր երկրներում, ուստի և նրա ձերբակալությունից հետո ևս լուրջ ալիք բարձրացավ։

Մեր հայրենակից, հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն օրինակ գրել էր, թե միանում է Ռուբեն Վարդանյանին և մյուս ձերբակալվածներին ազատ արձակելու արդարացի պահանջին։ «Ռուբեն Վարդանյանն առանձնանում է որպես խաղաղության բացահայտ ջատագով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում, նա միջազգայնորեն ճանաչված բարերար է, գործարար և «Ավրորա» մրցանակի համահիմնադիրը, մարդասիրական նախաձեռնություն, որն աջակցում է խաղաղության կառուցմանը և կրթություն ու առողջապահություն է տրամադրում ամբողջ աշխարհի մարդկանց»,- նշել էր անվանի ֆուտբոլիստը։

Լրագրող և քաղաքական գործիչ Մաքսիմ Շևչենկոն էլ նկատել էր, թե Ռուբեն Վարդանյանն իրեն տղամարդավարի է պահում, հավատարիմ է իր հռչակած գաղափարներին, նա կարող էր փախչել, բայց մինչև վերջ մնաց իր ժողովրդի հետ, սա չի կարող անձնական հարգանք չառաջացնել նրա նկատմամբ։ Արցախի նախկին պետնախարարի հետ կապված իրավիճակին անդրադարձել է նաև ամերիկյան «Մոդեռնա» ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։ CNN-ի եթերում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի անօրինական կալանավորմանը, նշել է, որ Վարդանյանի հետ աշխատել է 23 տարի, Հայաստանում տասնյակից ավելի մարդասիրական և բարեգործական նախագծեր իրականացրել։

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր աղմկահարույց տեսաուղերձում հայտարարեց, թե Հայաստանի կառավարությունն է խնդրել Ադրբեջանին ձերբակալել Ռուբեն Վարդանյանին։ «Ստույգ գիտեմ, որ հենց Հայաստանի կառավարության ղեկավարն է մտահոգված իր աթոռը պահելուն, դիմել է Ադրբեջանին հայ ժողովրդի արժանի զավակ Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու խնդրանքով, մի խումբ դիլետանտներից ու վախկոտներից կազմված մեր կառավարությունը, որը կարող է խիստ լինել միայն մեր ժողովրդի հետ դեմքով ասֆալտին պառկեցնել մեր ժողովրդին, մի խումբ վախկոտներից, որոնք խոսում են անվտանգության, անկախության ու խաղաղ ապագայի մասին, երևի հույսը դնելով դահիճի ողորմությանը»,- ասել էր Արշակ Կարապետյանը։

Եվ, իսկապես, այն մարմինները, որոնք կոչված են ինչ-որ գործունեություն ծավալելու ոչ միայն Ռուբեն Վարդանյանին, այլ նաև Ադրբեջանի կողմից գերեվարված այլ պետական պաշտոնյաներին և հասարակ քաղաքացիներին Հայաստանին վերադարձնելու հարցով գրեթե անգործության են մատնված, բացարձակապես լռում են, որևէ տեղեկություն չեն հայտնում, իսկ մինչ այդ բազմաթիվ մարդիկ օրեր, ամիսներ, անգամ տարիներ են անցկացնում ադրբեջանական բանտում։

Գրեթե բոլորը, այդ թվում Ադրբեջանում վստահ են, որ Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են անհիմն, ինչ-որ մի օր Վարդանյանը կլինի ազատության մեջ, կշարունակի հանուն Հայաստանի և հայ ժողովրդի իր հասարակական, քաղաքական գործունեությունը, և արդյոք, այն մարդիկ, ովքեր որ նպաստեցին նրա ձերբակալությանը կկարողանան ուղիղ նայել Ռուբեն Վարդանյանի աչքերի մեջ։

 Հայկ Առաքելյան