Հանդիպում ԵԽԽՎ նախագահի և ԵԽ գլխավոր քարտուղարի հետ. մեկնարկել է Փաշինյանի ստրասբուրգյան այցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստրասբուրգյան իր այցը կսկսի ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ հանդիպմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ վարչապետը կհանդիպի նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, որից հետո նրանք հանդես կգան մամուլի ասուլիսով։ ՀՀ վարչապետը ԵԽ գլխավոր քարտուղարին կհանձնի Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70 ամյակի առթիվ Երևանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը «Եվրոպայի հրապարակ» ավանակոչելու մասին որոշումը։

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ։ Արդեն կեսօրին նախատեսված է վարչապետի ելույթը ԵԽԽՎ ում, որից հետո կպատասխանի նախապես գրանցված պատվիրակների հարցերին։ Ավելի ուշ հանդիսավորությամբ կբացվի «Հայաստանի թավշյա հեղափոխություն» խորագրով ցուցահանդեսը։ Միջոցառումից հետո ԵԽԽՎ նախագահի անունից կտրվի ճաշ Խորհրդարանական վեհաժողովի 2019 թ գարնանային նիստի կապակցությամբ։ Վարչապետը կհանդիպի նաև Ստրասբուրգի հայ համայնքի հետ։ Մինչ այդ նա կայցելի Ստրասբուրգի Աստվածամոր տաճար։

 

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Կյանք կա՞ մահից հետո. կլինիկական մահ տարած անձինք պատմում են, թե ինչ է տեղի ունեցել իրենց հետ մահանալուց հետո. ապշեցուցիչ է Ինչ­պի­սի՞ն է մե­նաշ­նոր­հա­յին վի­ճա­կը Հա­յաս­տա­նում. «Փաստ» Սևանի «ծաղկումը» չի կանխի ջրառը. «Փաստ» Բարի գործի համով մրցանակը. «Երկրի համով դեմք» մրցանակը շնորհվել է Հովհաննես ՀովակիմյանինՆոր նա­խա­գիծ մե­քե­նա­նե­րի տեխզն­նու­թյան մասին. «Փաստ» «Երկրի համով դեմք»-ը «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանն է ԹԵՍՏ. Նրանցից ո՞վ է տարիքով ավելի փոքր՝ ըստ ձեզ. Ձեր ընտրությունը ցույց կտա, թե ինչ մտածողության տեր եք «Վա­րորդ­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մը ցածր է, պատ­ժա­մի­ջոց­ներն էլ չեն գոր­ծում». ի՞նչ անել եր­թև­ե­կու­թյու­նը կար­գա­վո­րե­լու հա­մար. «Փաստ» Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հրդեհ է բռնկվել (վիդեո) Ան­ցանք «դե­մոգ­րա­ֆի­ա­կան» հե­ղա­փո­խու­թյա՞նը. «Փաստ»
Ամենաընթերցված