Անձնական հիգիենային հետևելիս մեզանից շատերը թույլ են տալիս սխալներ, որոնք վնասակար են առողջության համար

Պարզվում է, որ անձնական հիգիենային հետևելիս մեզանից շատերը թույլ են տալիս սխալներ, որոնք վնասակար են առողջության համար: Այսպիսով, որոնք են այդ սխալները:

 

Ամենօրյա լոգանք

Ամենօրյա լոգանքը մարդուն զրկում է օգտակար բակտերիաների պաշտպանիչ շերտից, որոնք պաշտպանում են տարատեսակ ինֆեկցիաներից: Լոգանք պետք է ընդդունել շաբաթվա ընթացքում 2 անգամից ոչ ավել: Ժամերով լոգանք ընդունելը վնասակար է:

Լոգանք ընդունելը պետք է տևի 20 րոպեից ոչ ավել: Ջուրը հանդիսանում է գրգռիչ, և ջրի տակ երկար մնալու հետևանքով մաշկը դառնում է ավեի չոր և կորցնում է էլաստիկությունը: Մասնագետները հաստատում են, որ ճարպագեղձերի արտազատուկը խոնավացնում է մաշկը, իսկ ջուրը այն լվանում է:

Օճառի և մարմնի գելերի օգտագործումը

Մասնագետները նախազգուշացնում են, որ օճառի ամենօրյա օգտագործումը թուլացնում է իմունիտետը: Բնական պաշտպանիչ բակտերիալ շերտից զրկվելը կարող է էկզեմա առաջացնել: Սովորական կամ փափուկ օճառը ավելի լավ ազեցություն ունի մաշկի վրա քան հակաբակտերիալ օճառը, որը խախտում է մաշկի բակտերիալ բալանսը: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները և միջին տարիքի մարդիկ պետք է խուսափեն դեմքը օճառով լվանալուց, քանի որ օճառով դեմքը լվանալը նպաստում է կնճիռների առաջացանը:

Դեմքի հիգիենա

Մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել դեմքը դուշի տակ պահելուց, քանի որ ջերամստիճանը և ճնշումը կարող են վնասել դեմքի մաշկը: Դեմքի մաշկի արտաքին գեցեցիկ տեսքը և երիտասարդությունը պահպանելու համար պետք է դեմքը լվանալ ձեռքով:

 

Լոգանքի սպունգ, քիսա

Լոգնաքի սպունգը, քիսան պետք է ժամանակ առ ժամանակ փոխարինել նորով: Մաշկի մեռած բջիջները, որոնք հեռացնում են սպունգը և քիսան, մնում են վերջիններիս վրա և նպաստում են ախտածին բակտերիաների առաջացանը:

Լոգասենյակի տաք և խոնավ օդը հիանալի վայր է բակտերիաների և բորբոսի զարգացման համար: Քիսան, սպունգը պետք է լոգանքից հետո չորացնել և պահել չոր և օդափոխվող վայրում: Բնական նյութերից քիսաների վրա կարող է բորբոս առաջանալ: Նման տհաճություններից խուսափելու համար պետք է լվանալ օճառով, և թողնել քացախաջրի մեջ, այնուհետև չորացնել:

 

 

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Գ.Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ ԵՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Արտակ Թովմասյանը պարգևատրել է լավագույն ուսանողներին «Մեր օգնության ձեռքը մնաց օդում կախված».Իվետա Տոնոյանը՝ հանրաքվեի գործընթացին ԲՀԿ-ի չմասնակցելու մասին ԲՀԿ-ի որոշումը միտված է ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու տարածմանըԱշխատավոր ժողովրդի և գյուղացիների խնդիրները ԲՀԿ ղեկավարի ուշադրության կենտրոնում են «Փոխվարչապետը հարցը լղոզեց».Գ.Ծառուկյանը՝ գյուղատնտեսական բարձր տոկոսադրույքով վարկերի մասին Գ.Ծառուկյանի հովանու ներքո գործող «Մուլտի ֆայթ» ակումբը Հայաստան կբերի աշխարհահռչակ մարզիկների Ծրագրում ենք ՀՀ-ում արդյունաբերական հատուկ գոտի ստեղծել, բայց 2 տարի է՝ ձգձգվում է. Արտակ Թովմասյան (տեսանյութ). Factor.am ԲՀԿ ուսխորհուրդը Սուրբ Սարգսի տոնի առթիվ աղի բլիթներ է բաժանել երիտասարդներին Ոստիկանությունում խնայել են մոտ 1,5 մլրդ դրամ. «Փաստ» Վանեցյանը և արժանապատվությունը
Ամենաընթերցված