Այսօր կա հանրային համաձայնություն, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր տեղում չէ. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ)

Պետք է հասկանալ՝ ինչպիսին է Կառավարության քաղաքականությունը կրթության և գիտության ոլորտում, իսկ հայագիտական դասընթացները դպրոցից և բուհից հանելը կարող է հիմնավոր լինել միայն, եթե Կառավարությունն ասի՝ որն է իր տեսլականը, իր նպատակադրումը:


«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Նիկոլ Փաշինյանի անդրադարձն այս թեմային կատարյալ բոբիկ էր: Հանրապետության վարչապետին պատիվ չի բերում խոսել մեր ինքնության առանցքային սյուների մասին՝ չհասկանալով, թե ինչի մասին է խոսում»:

Ըստ քաղաքական գործչի՝ կրթության մրցունակության բարձրացումը չի կարող լինել միայն հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության, հայոց եկեղեցու պատմության դասաժամերը հանելով. «Կա՛մ Կառավարությունն իսկապես չի գիտակցում իր առաքելությունն այդ ոլորտներում, կա՛մ գործ ունենք այլ նպատակադրումների հետ»:

Ֆարմանյանի պնդմամբ՝ Կառավարությունը պետք է գիտակցի, որ հայագիտական առարկաները բացառապես պետության առանձնաշնորհն են, և որևէ այլ պետություն կամ մասնավոր կազմակերպություն հոգ չի տանելու դրանց ուսուցման մասին. «Ե՛վ դասագրքերի, և՛ կրթության բովանդակությունը վերանայման անհրաժեշտություն ունի, բայց չի կարելի ամեն ինչ վիրահատական միջամտությամբ հանել: Այդ դեպքում ինչո՞ւ, օրինակ, ռուսերենի կամ անգլերենի դասավանդման որակի բարձրացման մասին չի խոսվում»:

Սամվել Ֆարմանյանը հիշեցրել է, որ հայոց եկեղեցու պատմության դասընթացը դպրոցում ներդրվել է, քանի որ տարատեսակ աղանդները մեր երկրում սնկի նման աճել են. «Կառավարության այս նախաձեռնությունը դավաճանական ակտ է հայ ժողովրդի դեմ՝ գործված Կառավարության կողմից: Սա թեթևամտություն է, մեր ժողովուրդն անգամ բնազդով է զգում այս հարցերի կարևորությունը»:

Քաղաքական գործչի կարծիքով՝ հանրապետության վարչապետն անգամ տեղյակ չէ հայոց պատմության դպրոցական դասագրքերի բովանդակությանը:

«Դիսկուրսը բերել, հանգեցնել կենցաղային մակարդակի՝ կատարյալ անպատասխանատվություն է: Մեր թավշյա կառավարությունը որոշել է, որ մեր ԳԱԱ-ն այս տեսքով չպետք է լինի: Պետք է հարց տալ՝ այդ դեպքում մեր բնագիտական, ճշգրիտ և հումանիտար գիտությունների գծով մենք կունենա՞նք ավելի լավ արդյունք»,- ասել է Սամվել Ֆարմանյանը՝ ամփոփելով. «Գիտությունից խոսում են մարդիկ, որոնք նույնիսկ ասպիրանտական կրթություն չեն ստացել և չգիտեն գիտական հոդված շարադրելու մեթոդաբանությունը»:

 

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Գ.Ծառուկյանը Պետդումայում հանդիպել է Սերգեյ Նեվերովին և մասնակցել միջազգային համաժողովի «Տղա եղեք». Դերասան Գևորգ Գրիգորյանը համասեռամոլներին պետական մակարդակով «առաջ բրդելու» և իրականացվող մոտոերթի մասին Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը (Տեսանյութ) Տավուշում վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյան տեսքով տեղումներ կլինեն ԱԱԾ-ն կալանավորել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաների և մարզիկների հայտարարությունը Կարևորվում է թե՛ հայրենիքը պահող զինվորը, թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի ուսանողը «Գ.Ծառուկյան» հիմնադրամը 4-րդ տարին անընդմեջ փոխանցում է լիբանանահայ ուսանողների վարձավճարները «Աթենք» մսամթերքի գործարանը ներմուծել է մարդկանց առողջությանը չափազանց վնասակար մսամթերք
Ամենաընթերցված