Հյուսիսային Կորեայում հայտարարել են «ԱՄՆ-ի միջուկային սպառնալիքին դիմակայելու համար» նոր տեխնոլոգիա մշակելու մասին

Հյուսիսային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ ներկայումս անցկացվող փորձարկումներն անհրաժեշտ են երկիրն ամերիկյան միջուկային սպառնալիքից պաշտպանելու համար, հաղորդում է Ինտերֆաքս-ը:

Հյուսիսային Կորեայի ԶՈՒ Գլխավոր շտաբում պարզաբանել են, որ փորձարկումները «անգնահատելի կարեւոր տեղեկատվության» աղբյուր են:

«Վերջերս իրականացրած թեստերի ընթացքում ստացված պաշտպանական տեխնոլոգիաները թույլ կտան մշակել ռազմավարական զենք, որը հնարավորություն կտա Հյուսիսային Կորեային վերջնականապես լուծել ԱՄՆ-ին զսպելու խնդիրը եւ նրանց նկատմամբ ուժային առավելություն ապահովել»,-հայտարարել են հյուսիսկորեական Գլխավոր շտաբում:

Ավելի վաղ՝ շաբաթ, հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Կորեան անցկացրել է վերջին շաբաթների ընթացքում արդեն երկրորդ փորձարկումը Սոխե փորձադաշտում: Հարավկորեացի փորձագետները համարում են, որ խոսքը վերաբերում է միջկոնտինենտալ բալիստիկ հրթիռների համար հեղուկային շարժչի թեստերին:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված