ԻԴԵԱԼական Արթիկ. Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է

ԻԴԵԱԼ համակարգը, Հայաստանի շինանյութի շուկայում լինելով առաջատար, իր առաքելությունն է համարում Հայաստանի բոլոր անկյուններում տարածել հարմարավետություն ու հասանելիություն, բարելավել կյանքի որակը, ստեղծել բարեկեցիկ միջավայր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար:
ԻԴԵԱԼ-ը մեկ տարի առաջ բացեց իր առաջին մասնաճյուղը Արթիկ քաղաքում՝ հնարավորություն ընձեռելով նաեւ արթիկցիներին առանց երկար ժամանակ կորցնելու օգտվել իր հսկայական ու բազմազան տեսականուց:
Անցել է 1 տարի ու ԻԴԵԱԼիստները նորից Արթիկում են:
Մի քանի օր անընդմեջ շրջում էին ողջ քաղաքով եւ մերձակա բնակավայրերով, նվիրում խաղարկության կտրոններ, հրավիրում խանութ-սրահի 1 ամյակի անակնկալներով լի միջոցառմանը:

Հունվարի 18-ին, Արթիկի քաղաքապետարանի հարակից այգում, ԻԴԵԱԼ համակարգը անցկացրեց հատուկ խաղարկություն ՝ պարգեւելով հաղթանակի աննկարագրելի զգացողություններ ու հիշարժան էմոցիաներ:

Խաղարկությանը հաջորդեց համերգային շոու ծրագիր, երգեցին, պարեցին, մի լավ ուրախացան ու նշեցին իրենց անսպասելի հաղթանակը:

Խաղարկվեց Mercedes մակնիշի ավտոմեքենա եւ բազում այլ նվերներ:
Խաղարկությանը մասնակցելու համար կարիք չկար գնումներ կատարել խանութ-սրահից, կտրոնը պարզապես նվիրում էին ԻԴԵԱԼիստները:

Յուրաքանչյուրը սպասում էր լսել իր անունը, անհամբեր էին, չէ՞ որ մեքենան կլիներ 2020-ի ամենամեծ անակնկալը:

Վերջապես եկավ երկար սպասված պահը, հաղորդավար Անահիտ Կիրակոսյանը հնչեցրեց երջանիկ հաղթողի անունը, Սոնա Մաթիլյանն էր այդ երջանիկը: 

Բանալիները իր ձեռքում պահելուց հետո հասկացավ, որ երազ չէր, որ իսկապես հաղթել է:

- 2020-ը իսկապես երջանիկ տարի է, շնորհակալ եմ այսպիսի անսպասելի նվերի համար, կարծես թե տարին անակնկալներով լի է սկսվել:

ԻԴԵԱԼիստները խոստանում են, որ անակնկալները շարունակվելու են:

На изображении может находиться: 14 человек, люди улыбаются, толпа и на улице

На изображении может находиться: 12 человек, толпа и на улице

На изображении может находиться: 1 человек

На изображении может находиться: 3 человека, люди улыбаются, люди стоят

На изображении может находиться: 7 человек, люди улыбаются, люди стоят

На изображении может находиться: 20 человек, люди улыбаются, толпа и на улице

На изображении может находиться: 2 человека, толпа и на улице

На изображении может находиться: 14 человек, люди улыбаются, толпа, небо и на улице

На изображении может находиться: 21 человек, люди улыбаются, толпа, небо, дерево и на улице

На изображении может находиться: 10 человек, толпа, небо, дерево и на улице

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված