Իշխանության առաջարկած՝ 1,650,000 վարկառուի գործին անհատապես մոտենալու գաղափարը խելքին մոտ չէ և նույնիսկ ծիծաղելի է

Գաբի Կարապետյան-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչպես գիտենք վերջին շրջանում գրեթե բոլոր երկրներում կորոնավիրուսի տարածման հերևանքով հայտարարվել է արտակարգ դրություն, Հայաստանը նույնպես պատկանաում է այս երկրների ցանկին: Արտակարգ դրությունից ելնելով երկրում կյանքը բնականոն հունով չի ընթանում և սահմանվել է որոշակի սահմանափակումներ: Սահմանափակումների արդյունքում օրավարձով աշխատողները, մասնավոր բիզնես ունեցողները և մի շարք այլ անձիք ժամանակաորապես զրկվել են իրենց աշխատանքից: Մեզանից շատերն են հենց գտնվում այս վիճակում, և արտակարգ ռեժիմի պատճառով կանգնել ենք մի շարք խնդիրների առջև: Որից ամենամեծը հարցը հենց վարկերի մարման հարցն է. ինչպե՞ս պետք է մենք վճարենք մեր վարկերը եթե չունենք եկամուտ:
Այս հարցին անդրադարձել էր ԲՀԿ խմբակցության նախագահ Գ. Ծառուկյանը: Նա իր ելությի ընթացքում նշել էր, որ արտակրգ դրության պայմաններում պետք է լինի գլոբալ, ոլորտային որոշում, ըստ որի` բոլոր վարկերը պետք է երեք ամսով սառեցվեն: Չեմ կարծում, որ կգտնվի գեթ մեկ անձ, ով չի համաձայնվի այս խոսքի հետ: Նաև կարևոր եմ համարում նշել այն փաստը, որ նման ճգնաժամային իրավիճակներում բանկային վարկերի սառեցումը աշխարհում ընդունված պրակտիկա է, մինջև որ մարդիկ կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին և կատարեն իրենց վարկային պարտավորությունները: Եվ այն, որ հիմա բանկերը ցուցաբերում են անհատական մոտեցում, դա անհեթեթություն է, չէ՞ որ Հայաստանում կա 1,650,000 վարկառու և այդքան մարդու գործին անհատապես մոտենալը խելքին մոտ չէ և նույնիսկ ծիծաղելի է:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված