Տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 5.7 տոկոսով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ընթացիկ-օպերատիվ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.7%-ով։ 2017թ-ի նոյեմբեր ամսվա նկատմամբ ՏԱՑ-ը կազմել է 3.6%:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ ՎԿ տվյալների՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-նոյեմբերին աճել է 4.1%-ով, 2017թ-ի նոյեմբերի համեմատ՝ 1.1%-ով, իսկ նախորդ ամսվա՝ հոկտեմբերի համեմատ նվազել է 7.8%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում աճը կազմել է 2.4%, շինարարության ոլորտում՝ 5.5%:

Ըստ վիճակագրական կոմիտեի` առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9.2%-ով, ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 18.4%-ով:

Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա այս տարվա հունվար-օգոստոսին գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2.6%-ով:

Վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետությունում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ նվազել է 8.1%-ով:

Հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունն այն աճել է 19.1%-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 9.8%-ով, ներմուծումը՝ 24.2%-ով:

2018թ-ի հունվար-նոյեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.9%-ով, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է 4.6%-ով:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Հետևիցս գոռաց՝ փոշմանելու ես, ասացի՝ դու էլ, ու գնացի. Քրիստինե Պեպելյան Այս աղջիկն ամեն երեկո ոտքերը դնում է քացախի մեջ. Պատճառն իմանալով՝ Դուք էլ այսպես կանեք Այս մեքենան 11 տարի գտնվել էր գետի հատակում. տեսեք, թե ինչ հատնաբերեցին դրա ներսում (Տեսանյութ) 5 արտահայտություն, որ ոչ մի դեպքում սկեսուրը չպետք է ասի հարսին Հորոսկոպի 2 ամենաամուր և գեղեցիկ զույգերը Ողջ բժշկությունը շոկի մեջ է. միայն տեսնեք, թե ինչ է իր ձեռքի մեջ ամուր բռնած եղել նոր լույս աշխարհ եկած այս փոքրիկը. ՖՈՏՈ Իսկ դուք հիշում եք այն երեխային, ով ծնվել էր 8կգ քաշով, տեսեք թե ինչպիսինն է նա 36 տարի անց Ինչպես է տարիների ընթացքում փոխվել «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալի Արամը (ֆոտոշարք) Հիշո՞ւմ եք հայտնի «Դիսկո պարողը» հնդկական ֆիլմի դերասանին. դուք պետք է տեսնեք, թե ինչպիսին էՆա այսօր (Photo, Video) Հիշո՞ւմ եք «ծաղրածուի քթով» ծնված այս փոքրիկին․ տեսեք, թե ինչ տեսք ունի նա այսօր՝ մեծ տարիքում (Photo)
Ամենաընթերցված