Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի նոր ղեկավարը.

Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական փաստաթղթում ներկայացված հայտարարագրի համաձայն՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ունի բնակարան, ինչպես նաև հասարակական նշանակության շինություն:

Կարեն Հակոբյանը հայտարարագրել է նաև «VOLKSWAGEN TOUAREG 3.6», «VAZ 21063», «GAZ 24–10» մակնիշների 3 ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 9 800 000 ՀՀ դրամ և 236 000 ԱՄՆ դոլար:

2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 850 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Կարեն Հակոբյանը Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել նոյեմբերի 15–ին: Քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված կենսագրական տվյալներից տեղեկանում ենք, որ նա 1995–2012թթ. եղել է «Էլեն և ընկերներ» ՍՊԸ–ի տնօրենը,1995–2005թթ.՝«ՀԿԺ» ՍՊԸ–ի տնօրեն: 2004–2008թթ. եղել է «Կիպթրեյդ» ՍՊԸ–ի տնօրենը, իսկ 2013–2015թթ. աշխատել «Կարեն Նավասարդյան» Ա/Ձ–ում՝ որպես մենեջեր:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Հետևիցս գոռաց՝ փոշմանելու ես, ասացի՝ դու էլ, ու գնացի. Քրիստինե Պեպելյան Այս աղջիկն ամեն երեկո ոտքերը դնում է քացախի մեջ. Պատճառն իմանալով՝ Դուք էլ այսպես կանեք Այս մեքենան 11 տարի գտնվել էր գետի հատակում. տեսեք, թե ինչ հատնաբերեցին դրա ներսում (Տեսանյութ) 5 արտահայտություն, որ ոչ մի դեպքում սկեսուրը չպետք է ասի հարսին Հորոսկոպի 2 ամենաամուր և գեղեցիկ զույգերը Ողջ բժշկությունը շոկի մեջ է. միայն տեսնեք, թե ինչ է իր ձեռքի մեջ ամուր բռնած եղել նոր լույս աշխարհ եկած այս փոքրիկը. ՖՈՏՈ Իսկ դուք հիշում եք այն երեխային, ով ծնվել էր 8կգ քաշով, տեսեք թե ինչպիսինն է նա 36 տարի անց Ինչպես է տարիների ընթացքում փոխվել «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալի Արամը (ֆոտոշարք) Հիշո՞ւմ եք հայտնի «Դիսկո պարողը» հնդկական ֆիլմի դերասանին. դուք պետք է տեսնեք, թե ինչպիսին էՆա այսօր (Photo, Video) Հիշո՞ւմ եք «ծաղրածուի քթով» ծնված այս փոքրիկին․ տեսեք, թե ինչ տեսք ունի նա այսօր՝ մեծ տարիքում (Photo)
Ամենաընթերցված